Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինանյութի ուղղության ղեկավար

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
18.10.2026

Նկարագրություն

«Իննոթեկ Մարկետ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և շինարարական ոլորտը գերազանց ճանաչող Կատեգորիկների, ովքեր՝

  • ունեն շինարարական ապրանքների խորը գիտելիքներ
  • հասկանում են շուկան, պահանջարկն ու հաճախորդի կարիքները
  • կարողանում են արդյունավետ կառավարել ապրանքային կատեգորիաները

1․Նպատակ

  • Կատեգորիայի ղեկավարը պատասխանատու է կազմակերպության շրջանակում կոնկրետ ապրանքային ուղղության մշակման, զարգացման, շահութաբերության և ռազմավարական կառավարման համար։
  • Ապահովել տվյալ կատեգորիայի կայուն աճ, մրցունակություն և շահութաբերություն՝ հավասարակշռելով ընկերության, մատակարարների և հաճախորդների շահերը։

2. Աշխատանքի նկարագիր

Ապրանքային ուղղության ղեկավարը իրականացնում է տվյալ ապրանքային ուղղության ամբողջական կառավարումը՝ ներառյալ շուկայի ուսումնասիրությունը, գնումների ռազմավարությունը, գնագոյացումը, վաճառքի խթանումը և թիմի զարգացումը։

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի խորքային ուսումնասիրություն՝ ներքին և արտաքին շուկաներում։
  • Վերլուծել մրցակիցների գործունեությունը, գները, տեսականին և առաջարկները։
  • Ձևավորել և շարունակաբար զարգացնել տվյալ կատեգորիայի ապրանքային տեսականին։
  • Զարգացնել գործող համագործակցությունները, ինչպես նաև ընտրել և ներգրավել նոր մատակարարներ։
  • Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ առավել շահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով (գներ, զեղչեր, ակցիաներ)։
  • Մշակել և սահմանել գնագոյացման քաղաքականությունը (գնման գին, վաճառքի գին, շահութաբերություն)։
  • Սահմանել և կառավարել մարքեթինգային բյուջեները, ինչպես նաև առևտրային գույքը (POS նյութեր, ցուցադրական միջոցներ և այլն)։
  • Ապահովել կատեգորիայի մրցունակ և շահութաբեր դիրքավորումը շուկայում։
  • Մշակել և առաջարկել վաճառքի խթանման միջոցառումներ (ակցիաներ, գովազդային արշավներ և այլն)։
  • Ապահովել ապրանքների ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը համապատասխան մասնագետներին (մարքեթինգ, վաճառք և այլն)։
  • Տրամադրել ապրանքների բովանդակային (content) տվյալներ՝ նկարագրություններ, բնութագրեր և այլ անհրաժեշտ ինֆորմացիա։
  • Համագործակցել հարակից ծառայությունների և բաժինների հետ՝ ապրանքային ուղղության արդյունավետ առաջխաղացման նպատակով։
  • Վերահսկել ապրանքների երաշխիքային սպասարկման գործընթացը։
  • Ապահովել ապրանքային ուղղության ներկայացվածությունը վաճառքի կետերում՝ պատշաճ, գրագետ և վաճառքին նպաստող դասավորվածությամբ։
  • Իրականացնել տվյալ ապրանքային ուղղության վաճառքների և հիմնական ցուցանիշների մշտադիտարկում և վերլուծություն։
  • Կազմել պարբերական հաշվետվություններ (վաճառքներ, մարժա, gross/net շահութաբերություն)։

Պահանջներ

  • Մշակել և իրականացնել ընկերության տնօրենի կողմից հանձնարարված տվյալ ապրանքային ուղղության զարգացման ռազմավարություն՝ հիմնվելով շուկայի վերլուծության վրա և ներկայացնելով տվյալների վրա հիմնված առաջարկներ։
  • Ապահովել ապրանքային տեսականու օպտիմալ կազմը, ներառյալ՝ գնագոյացման քաղաքականության սահմանումը և վերահսկումը, ինչպես նաև սահմանված մարժաների և շահութաբերության ցուցանիշները։
  • Վարել արդյունավետ բանակցություններ մատակարարների հետ, ներգրավել նոր գործընկերներ և զարգացնել առկա համագործակցությունները՝ ապահովելով շահավետ պայմաններ։
  • Կազմակերպել և իրականացնել վաճառքի խթանման միջոցառումներ՝ սերտ համագործակցելով վաճառքի թիմի հետ և ապահովելով վաճառքների աճ։
  • Իրականացնել թիմի ուսուցում և շարունակական զարգացում՝ բարձրացնելով մասնագիտական գիտելիքներն ու վաճառքի հմտությունները։
  • Վերլուծել վաճառքների և շուկայի ցուցանիշները, ներկայացնել բարելավման առաջարկներ և ապահովել տվյալ ուղղության ապրանքատեսականու պաշարների արդյունավետ կառավարում։
  • Կազմել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ ղեկավարությանը՝ ապահովելով բիզնեսի, մատակարարների և հաճախորդների շահերի հավասարակշռությունը։
  • Սահմանել և վերահսկել մարքեթինգային բյուջեների օգտագործումը, ինչպես նաև ապահովել առևտրային գույքի (POS նյութեր, ցուցադրական միջոցներ և այլն) արդյունավետ պլանավորումն ու կիրառումը։
  • Ապահովել ապրանքների ամբողջական և ճշգրիտ բովանդակության (content) տրամադրումը համապատասխան մասնագետներին (նկարագրություններ, տեխնիկական տվյալներ, լուսանկարներ և այլն)։
  • Համակարգել և ապահովել տեղեկատվության հոսքը հարակից բաժինների և ծառայությունների միջև։
  • Վերահսկել ապրանքների երաշխիքային սպասարկման գործընթացը՝ ապահովելով որակի և ժամկետների պահպանումը։
  • Ապահովել ապրանքային ուղղության ներկայացվածությունը վաճառքի կետերում՝ համաձայն ընկերության ստանդարտների (դասավորվածություն, տեսանելիություն, հասանելիություն)։

Հավելյալ նշումներ

Հարցազրույցի փուլին մասնակցելու համար ընտրվում են միայն այն թեկնածուները, որոնց մասնագիտական փորձը, գիտելիքները և հմտությունները համապատասխանում են հաստիքի պահանջներին։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում