
Հերթափոխի ղեկավար (Shift Manager)
Live Miracle
Live Miracle-ի մասին
Live Miracle-ը արագ զարգացող միջազգային ընկերություն է, որն ապահովում է նորարարական օնլայն ծառայություններ։ Մենք ձգտում ենք ապահովել բարձրակարգ սպասարկում մեր հաճախորդների համար ամբողջ աշխարհում և փնտրում ենք Հերթափոխի Ղեկավար (Shift Manager) , ով կդառնա մեր թիմի կարևոր մասնիկը։
Պաշտոնի մասին
Փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող Հերթափոխի Ղեկավար (Shift Manager), ով կղեկավարի օպերատիվ գործընթացները արագ զարգացող միջավայրում։ Այս դերը պահանջում է ուժեղ առաջնորդական հմտություններ, արագ որոշումներ կայացնելու ունակություն և անգլերենի բարձր մակարդակով իմացություն միջազգային թիմի հետ արդյունավետ աշխատելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և ղեկավարել թիմի աշխատանքը հերթափոխի ընթացքում,
- Ապահովել անխափան աշխատանքը և բարձր սպասարկման մակարդակը,
- Մոնիտորինգ անել թիմի արդյունավետությունը,
- Արագ լուծել խնդիրները և հաղորդակցվել անմիջապես ղեկավարների հետ,
- Պատրաստել և ներկայացնել հերթափոխի հաշվետվություններ,
- Պահպանել ընկերության ներքին ընթացակարգերը։
Պահանջներ
- Փորձ Shift Manager կամ Team Manager ore PitBoss ղեկավարի դիրքում,
- Առաջատարական, կազմակերպչական և խնդիրների լուծման գերազանց հմտություններ,
- Անգլերենի գերազանց իմացություն (C1 մակարդակ և ավելի) պարտադիր է,
- Բազմախնդրային ռեժիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Պատրաստակամություն աշխատել հերթափոխային գրաֆիկով։
Մենք առաջարկում ենք․
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հստակ հնարավորություններ,
- Դրական և միջազգային թիմային միջավայր,
- Անգլերենի ամենօրյա օգտագործում և հմտությունների զարգացում։
Մենք գործում ենք պարզ սկզբունքով՝ անել մեր գործը լավ, բաց ու մարդկային ձևով։
Չենք խոստանում ավելին, քան կարող ենք, բայց միշտ անում ենք ավելին, քան խոստացել ենք։
Մեզ համար կարևոր է որակը, վստահությունը և հստակ արդյունքը։