Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շենքի շահագործման և ինժեներական համակարգերի պատասխանատու

NOAH FC

Աշխատավայր` Վաղարշապատ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ`
12.07.2026

Նկարագրություն

FC NOAH-ը փնտրում է Շենքի շահագործման և ինժեներական համակարգերի պատասխանատուի, ով պատասխանատու կլինի շենքի ինժեներական համակարգերի համալիր սպասարկման համակարգման և վերահսկման, համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև սպասարկման և տեղադրման աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացման համար։

Պարտականություններ

  • Վերահսկել շենքի ընդհանուր շահագործման և սպասարկման աշխատանքները՝ ներառյալ ինժեներական համակարգերը, կոմունալ ենթակառուցվածքները, սրճարանները, կոնֆերանս սրահները և շենքի այլ տարածքները
  • Հաստատել և պահպանել համագործակցային հարաբերություններ արտաքին գործընկերների և մատակարարների հետ
  • Մասնակցել բյուջետավորման գործընթացին և վերահսկել ծախսերը
  • Առաջարկել նոր գործիքներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն ինժեներական ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
  • Համակարգել ջրամատակարարման համակարգերի, կաթսայատների, պոմպակայանների և էլեկտրական համակարգերի աշխատանքը

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն էներգետիկայի, էլեկտրամեխանիկայի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ էներգետիկայի կամ էլեկտրամեխանիկայի ոլորտում
  • MS Office ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ղեկավարման հմտություններ
  • Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում

Football Club Noah, commonly known as Noah, is an Armenian professional football club based in Armavir and founded in 2017.

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում