Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շենգավիթ մասնաճյուղի կառավարիչ

Կրեդո Ֆինանս ՈԻՎԿ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
15.01.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

- Կատարել մասնաճյուղի շահութաբեր գործունեությունը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

- Իրականացնել հաճախորդների ներգրավում:

- Իրականացնել մասնաճյուղի ղեկավարում:

Պարտականություններ

- Իրականացնել Մասնաճյուղի ընթացիկ գործունեությունը, ղեկավարում: Կրել պատասխանատվություն ստացված արդյունքների համար

- Ընկերության անունից կնքել գործարքներ մասնաճյուղի կանոնադրությամբ, ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով

- Սահմանված կարգով կնքել պայմանագրեր

- Ապահովել ծառայողական և առևտրային գաղտնիքների պահպանություն

- Վերահսկել մասնաճյուղի աշխատակազմին, կառուցել հզոր թիմ և ստեղծել առողջ աշխատանքային մթնոլորտ,որը կհամապատասխանի կազմակերպության առաքելությանը և ներքին կանոնակարգին

-Բացահայտել աշխատակազմի զարգացման և ուսուցման կարիքները, կազմել դրանց կատարման անհատական գրաֆիկները և հետևել դրանց իրագործմանը

- Ուսումնասիրել մասնաճյուղի ֆինանսական քաղվածքները

- Հետևել և վերահսկել մասնաճյուղի ծախսերը՝ ապահովելով գործառնական կայունություն

- Գործառնական օրվա բացում/փակում

- Գանձապահի հաշվեկշռում

Պահանջներ

- Պատասխանատվության բարձր զգացում

- ՀԾ-Բանկի իմացություն

- Հաղորդակցվելու գերազանց ունակություն

- Արագ որոշումներ կայացնելու ունակություն

- Excel ծրագրի իմացություն

- Առնվազն 2 տարվա աշխատանքայի փորձ


Ընկերության մասին
address
Հասցե
16 տուն, 2-րդ նրբ.,Կիևյան փողոց, Երևան, Հայաստան
Phone
Հեռ.
+374 60 465555
“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարի 5-ից: “ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ՈՒՎԿ ՓԲ ընկերության առաքելությունն է սպառողների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, տրամադրել ճկուն և հարմարավետ ծառայություններ: Մեր նպատակն է դարձնել վարկերը հասանելի բոլորին և ունենալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնց համար մենք կհանդիսանանք լավ գործընկեր և օգնական: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` սպառողական, միկրո և փոքր առևտրային վարկերի տրամադրումն է:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում