Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շեֆ–խոհարար

Foodpark By Downtown

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

Foodpark by Downtown ֆուդկորտ/ռեստորանը հրավիրում է աշխատանքի փորձառու շեֆ–խոհարարի։

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 099 831111 հեռախոսահամարով։

Պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, հերթափոխով,
  • Աշխատավարձ՝ մրցակցային։

Պարտականություններ

  • Համակարգել իր պատասխանատվության տակ գտնվող խոհարարների աշխատանքը,
  • Ստուգել օգտագործվող մթերքի և պատրաստվող ուտեստների որակը, իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորումը,
  • Պատասխանատու լինել ուտեստների բաղադրատոմսերի և պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար,
  • Հետևել պահեստներում առկա սննդամթերքի մնացորդներին,
  • Հետևել մթերքների որակին և պահպանման ժամկետներին,
  • Հետևել աշխատակիցների հիգիենային,
  • Հետևել խոհանոցի մաքրությանը,
  • Հետևել խոհանոցի սարքավորումների մաքրման գրաֆիկին։

Պահանջներ

  • Առնվազն 10 տարվա փորձ՝խոհանոցի ղեկավարման ոլորտում,որից 2 տարին պարտադիր Ֆուդկորտի խոհանոցի ղեկավարման մեջ,
  • Շեֆ–խոհարարի որակավորման վկայականի պարտադիր առկայություն,
  • Տարբեր երկրների խոհանոցների տիրապետում,
  • Ստեղծարար մոտեցում ուտեստների պատրաստման և մատուցման մեջ,
  • Կազմակերպչական և կառավարչական հմտություն,
  • Մեծ թիմ ղեկավարելու փորձ,
  • Բարձր պատասխանատվություն,
  • Նոր մենյու կազմելու ունակություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Համակարգչային Word,Excel ծրագրերի պարտադիր իմացություն,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Առավելություններ

  • ՖուդՊարկից օգտվելու հատուկ պայմաններ,
  • Տարբեր հյուրասիրությունններ,
  • Համեղ ընդմիջում,
  • Նվերներ հատուկ օրերի կապակցությամբ,
  • Տարբեր կորպորատիվ և թիմբիլդինգային միջոցառումներ
Ընկերության մասին
address
Հասցե
Isakov 11
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելելով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր մոտ կարող եք այցելել ինչպես համեղ նախաճաշելու,այնպես էլ աշխատանքային ընդմիջումն իրականացնելու,և երեկոյան մեր բազմատեսակ կերակրատեսակները վայելել ընտանեկան ընթրիք կազմակերպլու միջոցով,մեր ջերմ և հանգիստ միջավայրում: Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն:

Մեր կարևորագույն արժեքն է մարդկային ռեսուրսը:Առաջնորդվում ենք այս լոզունգով՝երջանիկ աշխատակից,երջանիկ հաճախորդ:Մեր համար շատ կարևոր է առողջ մթնոլորտն ու թիմային աշխատանքը:Մեր գերնպատակն է հասնել հաջողության մեր աշխատակիցների շնորհիվ,ովքեր ստեղծում են ոգևորիչ թիմային ոգի և անքակտելի կապ հաճախորդների ու մեր միջև:Մեր լավագույն թիմի շնորհիվ մենք ձգտում ենք ներգրավել հնարավորինս ավելի շատ հաճախորդներ,ովքեր կհայտնեն մեզ միայն իրենց գոհունակությունը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում