Շեֆ խոհարար
Ռեստիզոն
Նկարագրություն
Երևանի կենտրոնում գործող ֆուդ կորտի ժամանակակից ճաշարանների ցանցը փնտրում է շեֆ խոհարարի։
Պարտականություններ
- Կազմակերպել խոհարարների աշխատանքը և բաշխել հերթափոխի առաջադրանքները։
- Կազմել և թարմացնել ամենօրյա ճաշացանկը՝ հաշվի առնելով պահանջարկն ու ուտեստների ինքնարժեքը։
- Վերահսկել ուտեստների համն ու չափաբաժինները։
- Կազմել մթերքի պատվերները, հետևել մնացորդներին ու դուրսգրումներին և իրականացնել գույքագրում։
- Վերահսկել մթերքների գները և ուտեստների ինքնարժեքը։
- Լրացնել և թարմացնել ուտեստների տեխնոլոգիական և կալկուլյացիոն քարտերը։
- Հետևել խոհանոցի մաքրությանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։
Անհրաժեշտ որակավորումներ՝
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ խոհանոցում ղեկավար պաշտոնում։ Ճաշարանում, ֆուդ կորտում կամ կորպորատիվ սննդի կազմակերպման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Տեխնոլոգիական և կալկուլյացիոն քարտերի հետ աշխատելու հմտություններ և ուտեստների ինքնարժեքի հաշվարկման սկզբունքների իմացություն։
Կդիտարկենք նաև սու-շեֆի կամ ավագ խոհարարի թեկնածությունը, եթե ունեք հերթափոխի աշխատանքը համակարգելու փորձ և պատրաստ եք ստանձնել խոհանոցի ղեկավարումը։
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք և կարիերայի աճի հնարավորություն։
- Հարմարավետ աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 2 հանգստյան օր։
- Ընկերական և համախմբված թիմ:
«Ռեստիզոն» նախագիծը՝ ռեստորանների համար ծառայությունների համալիր մատուցում, որն օգնում է ռեստորաններին՝ կառավարման, ֆինանսների և մարքեթինգի հարցերում։
Մեր առաքելությունն է՝ բարձրացնել սպասարկման որակի չափանիշները Հայաստանում և օգնել մեր հաճախորդներին ստեղծել հաջողակ և բարգավաճող ռեստորաններ։