Շեֆ խոհարար
Queen Burger
Աշխատավայր`
Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական
500,000-550,000
֏
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Նկարագրություն
Queen Burger-ը փնտրում է շեֆ խոհարարի։
Պարտականություններ
- Համակարգել իր պատասխանատվության տակ գտնվող խոհարարների աշխատանքը,
- Ստուգել օգտագործվող մթերքի և պատրաստվող ուտեստների որակը, իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորումը,
- Պատասխանատու լինել ուտեստների բաղադրատոմսերի և պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար,
- Հետևել պահեստներում առկա սննդամթերքի մնացորդներին,
- Հետևել մթերքների որակին և պահպանման ժամկետներին,
- Հետևել աշխատակիցների հիգիենային,
- Հետևել խոհանոցի մաքրությանը,
- Հետևել խոհանոցի սարքավորումների մաքրման գրաֆիկին։
Պահանջներ
- Առնվազն 8 տարվա փորձ՝խոհանոցի ղեկավարման ոլորտում,որից 4 տարին պարտադիր շեֆ խոհարար,
- Շեֆ–խոհարարի որակավորման վկայականի պարտադիր առկայություն,
- Ստեղծարար մոտեցում ուտեստների պատրաստման և մատուցման մեջ,
- Կազմակերպչական և կառավարչական հմտություն,
- Մեծ թիմ ղեկավարելու փորձ,
- Բարձր պատասխանատվություն,
- Նոր մենյու կազմելու ունակություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6/1, 11 ժամյա գրաֆիկ։