Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շեֆ հրուշակագործ/ Pastry chef

Փոլ Հայաստան

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
03.09.2026

Նկարագրություն

Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում շեֆ հրուշակագործի:

Ի՞նչ ենք ակնկալում մեր շեֆ հրուշակագործից. կազմակերպել և ղեկավարել հրուշակեղենի արտադրամասի աշխատանքը՝ ապահովելով PAUL բրենդի որակական ստանդարտներին համապատասխան արտադրանքի պատրաստումը, արտադրական գործընթացների արդյունավետությունը, սննդի անվտանգության պահանջների պահպանումը և թիմի զարգացումը։

Պարտականություններ

1. Արտադրության կառավարում

  • Պլանավորել հրուշակեղենի ամենօրյա արտադրությունը՝ ըստ վաճառքի կանխատեսումների և պատվերների։
  • Ապահովել արտադրանքի անխափան թողարկումը սահմանված ժամկետներում։
  • Վերահսկել արտադրական գործընթացների արդյունավետությունն ու կազմակերպվածությունը։
  • Կազմակերպել աշխատանքային հերթափոխերը և ռեսուրսների արդյունավետ բաշխումը։

2. Որակի վերահսկում

  • Ապահովել PAUL-ի բաղադրատոմսերի և տեխնոլոգիական քարտերի խիստ պահպանումը։
  • Վերահսկել պատրաստի արտադրանքի համը, տեսքը, քաշը և ձևավորումը։
  • Կանխել որակի շեղումները և իրականացնել ուղղիչ գործողություններ։
  • Կատարել արտադրանքի պարբերական որակի գնահատում։

3. Սննդի անվտանգություն

  • Ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
  • Վերահսկել մաքրության, պահպանման ջերմաստիճանների և ապրանքների պահպանման ժամկետների համապատասխանությունը։
  • Կազմակերպել սարքավորումների ճիշտ շահագործումն ու մաքրումը։

4. Թիմի ղեկավարում

  • Ղեկավարել հրուշակագործների և օգնականների աշխատանքը։
  • Իրականացնել նոր աշխատակիցների ուսուցում և ադապտացիա։
  • Գնահատել աշխատակիցների կատարողականը և ապահովել շարունակական զարգացումը։
  • Ստեղծել համագործակցային և բարձր արդյունավետությամբ աշխատանքային միջավայր։

5. Պաշարների կառավարում

  • Վերահսկել հումքի օգտագործումը և նվազեցնել կորուստները։
  • Մասնակցել գույքագրմանը։
  • Ներկայացնել հումքի պատվերի պահանջները։
  • Վերահսկել FIFO սկզբունքի պահպանումը։

6. Ծախսերի վերահսկում

  • Նվազեցնել արտադրական կորուստները։
  • Վերահսկել ինքնարժեքի պահպանման ցուցանիշները։
  • Ապահովել հումքի արդյունավետ օգտագործումը։

7. Նոր արտադրանքի զարգացում

  • Մասնակցել նոր հրուշակեղենի մշակմանը։
  • Փորձարկել նոր բաղադրատոմսեր։
  • Համագործակցել բրենդի և օպերացիոն թիմերի հետ նոր առաջարկների ներդրման ընթացքում։

Պահանջներ

  • Առնվազն 3–5 տարվա փորձ հրուշակագործության ոլորտում:
  • Առնվազն 1–2 տարվա ղեկավարի փորձ հրուշակեղենի արտադրամասում (ցանկալի է)։
  • Փորձը միջազգային կամ պրեմիում սննդի բրենդում կդիտվի որպես առավելություն։
  • Հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիաների խորքային իմացություն։
  • Ֆրանսիական հրուշակեղենի պատրաստման տեխնիկայի իմացություն (ցանկալի է)։
  • Թխման և հրուշակեղենի ժամանակակից մեթոդների իմացություն։
  • Գույքագրման գործընթացների իմացություն։
  • Արտադրական պլանավորման հմտություններ։
  • Որակի վերահսկում։
  • Կոնֆլիկտների, ժամանակի կառավարում։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Բարձր կազմակերպվածություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6/1 :

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00

Ընկերության մասին
address
Հասցե
Abovyan 8
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 41 100204

«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում