Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շահագործման և շինարարության ինժեներ

«Մաքս Սթեյշն»

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 19.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 400,000-450,000
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Ապահովել ինժեներատեխնիկական համակարգերի արդյունավետ և անխափան շահագործումը։ Կազմակերպել շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերահսկել դրանց որակը, համակարգել կապը մատակարարների, նախագծողների և պետական կառույցների հետ։

Պարտականություններ

  • Ինժեներական համակարգերի և սարքավորումների անխափան աշխատանքային վիճակի պահպանում (օդափոխություն, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, սառնարանային և բենզալցակայանի սարքավորումներ),
  • Սարքավորումների պլանային սպասարկման և վերանորոգման պլանների մշակում և վերահսկում,
  • Կահույքի և ներքին հարդարման վիճակի մշտական հսկողություն,
  • Արտակարգ իրավիճակների և սարքավորումների խափանումների պատճառների վերլուծություն, կանխարգելիչ միջոցառումների մշակում,
  • Մատակարարների որոնում, գնահատում և մրցույթների կազմակերպում (շինարարություն, վերանորոգում, սարքավորումների սպասարկում, մաքրում և այլն),
  • Շինարարական և վերանորոգման աշխատանքների կազմակերպում ու հսկողություն՝ համաձայն պայմանագրերի և տեխնիկական առաջադրանքների,
  • Անհրաժեշտ նյութերի գնում, շինարարական աշխատանքների կատարման հսկողություն՝ ըստ նախագծային փաստաթղթերի,
  • Աշխատանքների ընդունում և փաստաթղթերի կազմում օբյեկտի շահագործման հանձնելու համար,
  • Սարքավորումների տեղադրման և գործարկման գործընթացի կազմակերպում,
  • Համագործակցություն պետական և քաղաքային կառույցների հետ՝
  • Շենքերի միացում քաղաքային ինժեներական ցանցերին (ջուր, գազ, էլեկտրաէներգիա),
  • Էլեկտրական հզորությունների ավելացման հայտերի ներկայացում,
  • Շինարարության, վերակառուցման և շահագործման թույլտվությունների ստացում,
  • Համագործակցություն նախագծողների և դիզայներների հետ՝ շինարարության կամ շահագործման ընթացքում առաջացող փոփոխությունների դեպքում (վերապլանավորում, նոր սարքավորումների տեղադրում, ճակատի փոփոխություն և այլն),
  • Օպերատիվ հաղորդակցման համակարգի ձևավորում բոլոր մասնակիցների միջև:

Պարտադիր պահանջներ և հմտություններ

  • Շինարարության, արտադրական վտանգավոր օբյեկտների և հասարակական սննդի օբյեկտների շահագործման ոլորտում նորմատիվային փաստաթղթերի իմացություն,
  • Տիրապետում է նախագծային փաստաթղթերի հետ աշխատանքի հմտություններին,
  • Ունի ինժեներատեխնիկական համակարգերի շահագործման և սպասարկման փորձ,
  • Կարող է աշխատել բազմաֆունկցիոնալ ռեժիմում (մուլտիթասքինգ),
  • Պատասխանատու է, նախաձեռնող, կարող է աշխատել ինքնուրույն,
  • Մանրակրկիտ է, ձգտում է կատարելության,
  • Բաց է, ազնիվ և դրական մտածողությամբ,
  • Հաղորդակցվող է և թիմային աշխատանքին պատրաստ,
  • Տիրապետում է համակարգչային ծրագրերին և մասնագիտական սոֆթին,
  • Ունի շինարարական բյուջեների և պայմանագրերի կազմման փորձ,
  • Ունի արտակարգ իրավիճակների լուծման համար մատակարարների որոնման և ընտրության փորձ,
  • Տիրապետում է գնային և որակի բանակցությունների անցկացման հմտություններին,
  • Արագ արձագանքում է խնդիրներին և գործընկերների հայտերին (վթարային իրավիճակների լուծում՝ 24/7 ռեժիմով),
  • Ունի գործող շինությունների շահագործման փորձ՝ սկսած փոքր կոսմետիկ վերանորոգումից մինչև տեխնիկական վթարների վերացում,
  • Հասկանաում է, որ շահագործման ընթացքում օբյեկտը հանդիսանում է պատվիրատու, և բոլոր գործընթացները կառուցված են դրա շուրջ,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
  • Սառնարանային սարքավորումների և օդափոխության համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքը գրասենյակային չէ, այն հիմնականում կրում է շրջիկ բնույթ և անհրաժեշտ է անձնական ավտոմեքենայի առկայություն:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 9:00-18:00, 5/2,

  • Գրանցում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն,
  • Բժշկական ապահովագրություն (փորձաշրջանից հետո),
  • Անվճար մասնագիտական ուսուցում և կարիերայի աճի հնարավորություն,
  • Հատուկ համազգեստի անվճար տրամադրում։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Էրեբունի 12/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37444889989

«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:

24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:

Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում