Սերվիս կենտրոնի մենեջեր
Ռեդ Սթոր
Նկարագրություն
Ռեդ Սթոր ընկերությունը փնտրում է Սերվիս կենտրոնի մենեջեր
Պարտականություններ`
- Սերվիս կենտրոնի աշխատանքների կազմակերպում
- Տեխնիկական սպասարկման և վերանորոգման գործընթացների վերահսկում
- Անձնակազմի ղեկավարում ,աշխատանքի պլանավորում և արդյունավետության գնահատում
- Հաճախորդների սպասարկման որակի ապահովում , առաջացած բոլոր խնդիրների կարգավորում
- Պահեստամասերի և տեխնիկական ռեսուրսի կառավարում
- Գույքագրում
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է ( ցանկալի է ՝ տեխնիկական կամ կառավարման ոլորտում )
- Առնվազն 3 տարվա ղեկավարի աշխատանքային փորձ ( տեխնիկայի սպասարկման կամ հարակից ոլորտներում )
- Տեխնիկական գիտելիքներ ( թվային , կենցաղային )
- Հաղորդակցման բարձր հմտություններ, թիմ ղեկավարելու ունակություն
Լրացուցիչ տվյալներ՝
- Աշխատանքի վայր՝ Կենտրոն համայնք
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
- Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00 /12։00-21։00
- Բարձր աշխատավարձը երաշխավորվում է , որը կքննարկվի հարցազրույցի ժամանակ
Խնդրում ենք դիմել միայն նշված պահանջներին բավարարելու դեպքում։
REDstore-ը հանդիսանում է տեխնիկայի վաճառքի ոլորտի առաջատարներ ընկերություններից մեկը՝ ծավալելով իր գործունեությունը ավելի քան 15 տարի։ Ընկերությունն ունի 7 մասնաճյուղ և 2 սպասարկման կենտրոն Հայաստանի ամբողջ տարածքում։
REDstore-ը ցուցաբերում է կայուն և շարունակական զարգացման դինամիկա, որի վառ ապացույցը նոր բացված մասնաճյուղերն են։ Ընկերությունը կարևորում է թիմային աշխատանքը՝ խթանելով աշխատակիցների մասնագիտական աճին և կարիերային զարգացմանը։
Կազմակերպությունն ընդգրկված է Հայաստանի 200 խոշոր հարկատուների շարքում, ինչը վկայում է ընկերության նկատմամբ ձևավորված բարձր վստահության և հաճախորդների գոհունակության մասին
7 Մասնաճյուղերի հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Աբովյան 19
Երևան, Մաշտոցի պողոտա 7/12
Երևան, Կոմիտաս 12
Երևան, Գայի պող. 19/55
ք. Աբովյան, Հանրապետության 1/98
Երևան, Շիրակի 1Ա
2 Սպասարկման կենտրոնների հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Կոմիտաս 12