
Սերտիֆիկացման փորձագետի օգնական
«ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
Նկարագրություն
«Սերտիֆիկացման միջազգային կենտրոն»-ը փնտրում է բանիմաց, կարգապահ և կազմակերպված մասնագետի, որը կաջակցի ընկերության փորձագետների համակարգված աշխատանքներին։
Պարտականություններ
- Աջակցել սերտիֆիկացման փորձագետներին, կատարել անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ և այլ տեխնիկական փաստաթղթերի հավաքագրում։
- Մասնակցել սերտիֆիկացման գործընթացների նախապատրաստական աշխատանքներին՝ համաձայն ստանդարտների պահանջների։
- Սերտիֆիկացման ընթացակարգերի և կարգավորող այլ նորմատիվ փաստաթղթերով պահանջվող գործընթացների շրջանակներում փորձագետների և այլ աշխատակիցների հետ համագործակցություն։
- Համագործակցել հաճախորդների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և ճշգրտումներ կատարելու նպատակով։
- Սերտիֆիկացման աշխատանքների ընթացքում կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական, ինժեներիայի կամ սերտիֆիկացման հետ առնչվող այլ բնագավառում (սննդի տեխնոլոգիա, սննդի անվտանգություն, ստանդարտացում, չափագիտություն և այլն)։
- Վերլուծական մտածելակերպ, ուշադրություն մանրուքներին։
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություններ:
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:
- Ռուսերենի գերազանց իմացություն։
- Համակարգչային բարձր գրագիտություն։
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 10։00-18։00, ընդմիջում ՝ 1 ժամ։
- Ժամանակակից կահավորանքով, տեխնիկայով և աշխատանքային գործիքներով հագեցած աշխատատեղ:
- Համախբմված և արհեստավարժ մասնագետների թիմ։
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ հանդիսանում է ԵԱՏՄ-ում առաջատար սերտիֆիկացման մարմիններից մեկը։ Մենք տրամադրում ենք անհրաժեշտ սերտիֆիկացման փաստաթղթեր և թույլտվություններ ինչպես ԵԱՏՄ-ի համար, այնպես էլ՝ ԵՄ-ի։ Մենք նաև իրականացնում ենք կառավարման համակարգերի ներդրում, մատուցում ենք բազմաթիվ այլ ծառայություններ։
Մեր բազմամյա փորձը և հազարների հասնող հաջողությամբ իրականացված պատվերները և ծառայությունները մեզ թույլ են տալիս քայլել վստահ և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։