Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սերտիֆիկացման մարմնի ղեկավար

«ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
30.09.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» -ը փնտրում է ղեկավարման փորձով արհեստավարժ մասնագետի, որը կապահովի սերտիֆիկացման գործընթացների ողջ ընթացքի կազմակերպումն ու վերահսկումը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և կառավարել ապրանքների և ծառայությունների սերտիֆիկացման գործընթացները։
  • Համակարգել սերտիֆիկացման մասնագետների թիմի աշխատանքները, կազմակերպել նոր աշխատակիցների ներգրավումն ու վերջիններիս վերապատրաստումը:
  • Մշակել և կիրառել նոր հաճախորդների ներգրավման ռազմավարություն։
  • Մշակել առաջարկներ բիզնես պլանավորման և Ընկերության զարգացման ռազմավարության մասով։
  • Համագործակցել ոլորտը կարգավորող մարմինների հետ և մասնակցել հավատարմագրման գործընթացներին:

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա փորձ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման կամ համապատասխանության գնահատման, ստանդարտացման ոլորտում։
  • Նախագծերի և թիմի կառավարման փորձ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ հաճախորդների, գործընկերների և ոլորտը կարգավորող մարմինների հետ արդյունավետ համագործակցության նպատակով։
  • Ռազմավարական մտածելակերպ, վերլուծելու զարգացած ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություններ:
  • Ռուսերենի գերազանց իմացություն:

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 10։00-18։00, ընդմիջում ՝ 1 ժամ։
  • Ժամանակակից կահավորանքով, տեխնիկայով և աշխատանքային գործիքներով հագեցած աշխատատեղ:
  • Համախբմված և արհեստավարժ մասնագետների թիմ։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, 3
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060650666

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ հանդիսանում է ԵԱՏՄ-ում առաջատար սերտիֆիկացման մարմիններից մեկը։ Մենք տրամադրում ենք անհրաժեշտ սերտիֆիկացման փաստաթղթեր և թույլտվություններ ինչպես ԵԱՏՄ-ի համար, այնպես էլ՝ ԵՄ-ի։ Մենք նաև իրականացնում ենք կառավարման համակարգերի ներդրում, մատուցում ենք բազմաթիվ այլ ծառայություններ։

Մեր բազմամյա փորձը և հազարների հասնող հաջողությամբ իրականացված պատվերները և ծառայությունները մեզ թույլ են տալիս քայլել վստահ և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում