Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
29.08.2026

Նկարագրություն

<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում SEO մասնագետի:

Պարտականություններ

  • Ապահովել Google, Yandex, YouTube որոնողական համակարգերում, ինչպես նաև ВКонтакте հարթակում Ընկերության մասին տեղեկությունների առաջնային հասանելիություն, տեղադրել գովազդ
  • Ընկերության կայքի առաջխաղացում
  • On-site և Օff-site օպտիմիզացիա
  • Իրականացնել Ընկերության վերաբերյալ օգտակար տեղեկատվության, անհրաժեշտ գովազդի մշակման, տեղադրման և դրանց արդյունավետ շրջանառման աշխատանքներ սոցիալական հարթակներում
  • Սոցիալական հարթակներում իրականացնել ուսումնասիրություն, կատարել վերլուծական աշխատանք, ներկայացնել հաշվետվություններ, հանդես գալ թիրախային առաջարկներով
  • Կատարել գրաֆիկ դիզայներական անհրաժեշտ աշխատանքներ

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Թվային մարքեթինգի հիմունքների իմացություն
  • Վերլուծական և պլանավորման հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Նախաձեռնողականություն, արագ մտածելու և կողմնորոշվելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի վարժ իմացություն
  • Գրաֆիկ դիզայներական հմտություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական(CV):

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Տիչինայի 320
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
033221133

Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։

140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։

Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:

Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում