
Ավագ ՍՄՄ մասնագետ
Ջան Արմենիա Տուրիստական կազմակերպություն
Նկարագրություն
Jan Armenia Tours and Travel-ը մեծացնում է իր մարքեթինգային թիմը և փնտրում է բարձր մոտիվացիայով և կրեատիվ սոցիալական մարքեթինգի մասնագետ՝ մեր թիմին միանալու համար: Իդեալական թեկնածուն պետք է ունենա գրավիչ և տեղեկատվական թվային բովանդակություն ստեղծելու փորձ և կարող է զարգացնել սոցիալական մեդիա հարթակները: Մենք նաև դիտարկում ենք լրագրողների թեկնածությունը, ովքեր ցանկանում են անցնել թվային մարքեթինգին և կտրամադրենք թրեյնինգ՝ օգնելու նրանց հաջողության հասնել այս հետաքրքիր և դինամիկ ոլորտում:
Պարտականություններ
- Ուսումնասիրել ոլորտը և կազմել ռազմավարություն բիզնես էջերի համար,
- Ստեղծել ՍՄՄ արշավներ, որոնք համապատասխան են բիզնես նպատակներին,
- Հետևել և վերլուծել սոցիալական մեդիայի արշավները,
- Կառավարել սոցիալական մեդիա հարթակները
- Մշակել և իրականացնել ամսական կոնտենտ պլան, ամեն օր հրապարակել և տարածել գրավիչ բովանդակությունը տարբեր սոցիալական մեդիա հարթակներում:
- Շփվել հետևորդների հետ, ժամանակին պատասխանել հարցումներին և վերահսկել հաճախորդների թողած կարծիքները:
- Ապահովել հետևորդների թվի կայուն աճ, ապահովել ներգրավվածության և վաճառքի փոխակերպման տեմպերի կայուն աճ սոցիալական մեդիա հարթակներում:
- Ղեկավարել և խթանել սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերը. շփվել բլոգերների, վլոգերների և ինֆլուենսերների հետ, զարգացնել ապրանքանիշի իրազեկությունը՝ ներգրավելով համապատասխան ինֆլուենսերների:
- Աշխատել լուսանկարիչների հետ՝ ստեղծելու գրավիչ ֆոտո և վիդեո բովանդակություն՝ ընկերության հաղորդակցության և շուկայավարման ռազմավարություններին համապատասխան:
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Վերլուծական, նորարարական մտածողություն
- Թվային մարքեթինգի գործիքների տիրապետում
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի պլանավորում
- Դիզայներական հմտությունները և ծրագրերի տիրապետումը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Շտապե՛ք ուղարկել Ձեր CV-ն մեր էլ. հասցեին։ Չմոռանաք նամակի վերնագրում նշել «Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ» աշխատանքի անվանումը։
Travel to Armenia with Leading Tour Agency and create an unforgettable trip! Jan Armenia Tours & Travel is an incoming travel company, established in 2015. We organize Daily Group Trips, Private Tours, Multi-Day packages, Transfers, Accommodation rentals, and more. During these 8 years, Jan Armenia Tours & Travel has realized many unique ideas for tours and it guides you into the places that only local people know! Our modern vehicles are equipped with A/C & WI-Fi. Our service includes 24/7 support in Russian, English & Arabic. Travel to Armenia & make some fantastic memories from Armenia! 1000 + Excellent reviews from clients on various websites.