Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SCOUT նախագծի թիմի աշխատանքների վերահսկող

Acti Group

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
21.04.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

JTI միջազգային ընկերությանը ծառայություններ մատուցող Acti Group ընկերությունը, փնտրում է SCOUT նախագծի աշխատանքային թիմի վերահսկող

SCOUT նախագծի աշխատանքային թիմը պատասխանատու է վաճառքի ծավալների մեծացման և գնորդի համար վաճառքի գործընթացի հնարավորինս հեշտացման համար։ SCOUT նախագծի աշխատակիցը հանդիսանում է որպես ծխախոտի խորհրդատու, որի գործունեությունը ուղղված է հաճախորդների պահանջմունքների բացահայտմանը և նրանց համապատասխան ապրանքներ առաջարկելուն։

Մենք փնտրում ենք համապասխան մասնագետի՝ SCOUT նախագծի աշխատանքային թիմի վերահսկողի պաշտոնի համար։ Տվյալ հաստիքի աշխատակցի հիմնական պարտականությունների մեջ են մտնում SCOUT նախագծի աշխատանքային թիմի ուսուցումն ու կատարելագործումը, նրանց մշտապես վերահսկումն ու աջակցումը։ Եթե Դուք ակտիվ եք, աշխույժ, ունեք շփման հիանալի կարողություններ, պատասխանատու եք և գնահատում եք թիմային աշխատանքի ուժը, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Արագ սպառման ապրանքների շուկայում տիրող իրավիճակի տիրապետում և վերլուծություն, անհրաժեշտության դեպքում՝ իրավիճակային առաջարկների ներկայացում։
  • Նախագծի համար սահմանված վաճառքի ցուցանիշների և վերջիններիս հաշվարկման մեթոդների տիրապետում։
  • Աշխատանքի և վաճառքի ծավալների վերահսկում շաբաթական, ամսական և եռամսյակային կտրվածքներով, շաբաթական հաշվետվությունների կազմում և տրամադրում կատարված և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ։
  • Աշխատանքային թիմի արդյունավետ ժամանակացույցի կազմում, փաստաթղթավորման և աշխատավարձերի ժամանակին վճարման գործընթացներում ինտենսիվ ներգրավվածություն։
  • Գործընկերների հետ լավ հարաբերությունների սահմանում և պահպանում, ցանկացած բնույթի հարցերի վերաբերյալ արդյունավետ բանակցում։
  • Աշխատակիցների հետ մշտապես լավ հարաբերությունների պահպանում, նրանց աջակցում, ուսուցում, կատարելագործում, կատարված աշխատանքի վերաբերյալ հետադարձ արձագանքի տրամադրում։
  • Աշխատանքի արդյունավետության մշտապես վերահսկում։
  • Վաճառակետերում ապրանքների պահանջվող քանակի առկայության մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան օղակներին տեղեկացում։
  • Հարցումների անցկացման գործընթացների կազմակերպում և ամբողջական ներգրավվածություն, աշխատակիցների կատարած աշխատանքի վերաբերյալ կարծիքների կամ այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում։
  • Աշխատանքային թիմի փոփոխության կամ ավելացման գործընթացներում ներգարվվածություն՝ ներառյալ հարցազրույցներին մասնակցում։
  • Նախագծի աշխատակիցների աշխատանքային պայմանների և անհրաժեշտ պարագաներով ապահովում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ մարքեթինգի ոլորտներում
  • Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային հմտություններ, MS Office-ի պարտադիր իմացություն (Excel, Power Point, Outlook)
  • Անձնական մեքենայի և վարորդական իրավունքի պարտադիր առկայություն
  • Մեքենայի վարման նվազագույնը 2 տարվա փորձառություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ սկսած 13:00 մինչև 21:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում