Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պատվեր հավաքագրող

SAS FOOD COURT

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
19.07.2025

Նկարագրություն

ՍԱՍ ՖՈՒԴ ԿՈՐՏԻՆ անհրաժեշտ է իգական և արական սեռի 18-45 տարեկան պատվեր հավաքագրողներ։

Պարտականություններ

  • Հաճախորդների կողմից ստացված օնլայն պատվերների հավաքում խանութ սրահից,
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում՝ պատվերների հետ կապված հարցերի հստակեցման նպատակով,
  • Բաժնի ղեկավարի կողմից աշխատանքի հետ կապված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Պարտաճանաչություն,
  • Արագաշարժություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` վեցօրյա,

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական: Հարցերի դեպքում զանգահարել 099525722 հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 11/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
010 52 57 22, 099 52 57 22

ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում