սարքերի սպասարկման կենտրոնի համակարգող (Vending Machine Service Center Coordinator)
Արտ Գլոբալ ՍՊԸ
Թափուր աշխատատեղ՝ Վենդինգային սարքերի սպասարկման կենտրոնի համակարգող (Vending Machine Service Center Coordinator)
Աշխատանքային պարտականություններ.
- Ընդունել և գրանցել հաճախորդների զանգերը, պատվերներն ու վենդինգային սարքավորումների տեխնիկական սպասարկման հայտերը։
- Կազմակերպել սարքավորումների և համապատասխան ապրանքների ընդունման ու հանձնման գործընթացը։
- Բաշխել աշխատանքները տեխնիկների/սպասարկող մասնագետների միջև և վերահսկել կատարման ժամկետները։
- Տեղեկացնել հաճախորդներին աշխատանքների ընթացքի, արժեքի և ավարտի մասին։
- Վարել համապատասխան փաստաթղթաշրջանառություն և հաշվառում։
- Լուծել հաճախորդների հետ առաջացող ընթացիկ հարցերը և ապահովել սպասարկման բարձր որակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (պարտադիր է)։
- Ժամանակի կառավարման, արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
Մենք առաջարկում ենք.
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա (երկուշաբթի-շաբաթ, 09:00-18:00)։
- Հասցե՝ ք. Երևան, Շիրակի 47/14։
Դիմելու կարգը.
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) կայքի միջոցով՝ թեմա (Subject) դաշտում նշելով «Վենդինգային սարքերի սպասարկման կենտրոնի համակարգող», կամ զանգահարել 099 007 045 հեռախոսահամարով։
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր
Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»: