Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սանտեխնիկ / HVAC սանտեխնիկ

HVAC service

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
24.12.2026

Նկարագրություն

ներքին ջրամատակարարման, ջրահեռացման և կլիմայական համակարգերի խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ։ Աշխատանքը ներառում է PPR և կանգնակային խողովակների անցկացում, ֆանկոյլների միացում և կոնդենսատի հեռացման գծերի կառուցում։ Գործառույթների մեջ մտնում է նաև տեղադրված համակարգերի ստուգումն ու տեխնիկական նորմերին համապատասխան հանձնումը։

Պարտականություններ

  • Ֆանկոյլների խողովակային միացումների իրականացում
  • Ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի խողովակաշարերի անցկացում
  • Կոնդենսատի հեռացման գծերի կառուցում և թեքությունների ճիշտ ապահովում
  • Հավաքված համակարգերի հերմետիկության ստուգում և ճնշափորձարկում
  • ​Աշխատանքների կատարում տեխնիկական նորմերին, նախագծային գծագրերին և սահմանված ժամկետներին խիստ համապատասխան (պարտաճանաչ և պատասխանատու մոտեցում)
  • Գործիքների և նյութերի խնամքով օգտագործում և աշխատավայրում կարգուկանոնի պահպանում

Պահանջներ

  • Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
  • Պատրաստակամություն և նախաձեռնողականություն՝ հանձնարարված աշխատանքները որակով ու ժամանակին կատարելու հարցում
  • ​Ջրամատակարարման, ջրահեռացման և խողովակաշարերի մոնտաժման վերաբերյալ բազային տեխնիկական գիտելիքներ և ընդհանուր պատկերացում
  • ​Տեխնիկական գծագրերից կամ սխեմաներից օգտվելու տարրական հմտություններ (կդիտվի որպես առավելություն)
  • ​Դժվար և ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն
  • ​Թիմում աշխատելու ունակություն և արագ սովորելու պատրաստակամություն

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում