Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սանտեխնիկ

RID LLC

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
21.08.2026

Աշխատանքի նկարագրություն

Շինարարական կազմակերպությունը փնտրում է սանտեխնիկ, որի գործառույթների մեջ կլինի շենքերի և շինարարական օբյեկտների ջրամատակարարման, ջեռուցման, ջրահեռացման և կոյուղու համակարգերի մոնտաժման, վերանորոգման, սպասարկման և անխափան շահագործման ապահովման համար։

Պարտականություններ

  • Կատարել ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և ջրահեռացման համակարգերի մոնտաժային աշխատանքներ։
  • Տեղադրել խողովակաշարեր, փականներ, պոմպեր, սանտեխնիկական սարքավորումներ և այլ ինժեներական համակարգեր։
  • Իրականացնել համակարգերի փորձարկում, կարգավորում և գործարկում։
  • Հայտնաբերել և վերացնել համակարգերում առաջացած անսարքությունները։
  • Պահպանել շինարարական նորմերը, տեխնիկական պահանջները և աշխատանքի անվտանգության կանոնները։
  • Խնամքով պահպանել աշխատանքային գործիքներն ու սարքավորումները։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել վթարային իրավիճակների վերացման աշխատանքներին։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթություն։
  • Սանտեխնիկական աշխատանքների ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է)։
  • Ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և ջրահեռացման համակարգերի կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների իմացություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

Հավելյալ տեղեկություններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–շաբաթ։
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում