Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սանտեխնիկ

SPS Cigaronne LLC

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու և փորձառու սանտեխնիկի, ով կմիանա մեր թիմին և կապահովի սանտեխնիկական համակարգերի պատշաճ աշխատանքը։

Պարտականություններ

  • Սանտեխնիկական համակարգերի տեղադրում, սպասարկում և վերանորոգում
  • Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի աշխատանքների իրականացում
  • Սանտեխնիկական խնդիրների ախտորոշում և անսարքությունների վերացում
  • Անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ և ընթացիկ աշխատանքների իրականացում
  • Աշխատանքների անվտանգության կանոնների պահպանում

Պահանջներ

  • Սանտեխնիկի աշխատանքային փորձ
  • Սանտեխնիկական համակարգերի և գործիքների իմացություն
  • Պատասխանատվություն և կարգապահություն
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ մոտեցում
  • Թիմում աշխատելու կարողություն

Ընկերության մասին
address
Հասցե
Աշոտ Հովհաննիսյան 24
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37455601115

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:

Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:

2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։

Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում