Սանտեխնիկ
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և մասնագիտացված աշխատակցի, ով կապահովի Վեգա կահույքի արտադրամասի սանտեխնիկական համակարգերի անխափան և անվտանգ շահագործումը։
Պարտականություններ
- Կահույքի արտադրամասի և կազմակերպության տարածքում գործող ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի տեխնիկական սպասարկում,
- Սանտեխնիկական սարքավորումների և համակարգերի անսարքությունների հայտնաբերում և վերացում,
- Խողովակաշարերի, ծորակների, փականների, պոմպերի և այլ սարքավորումների նորոգում և փոխարինում,
- Կանխարգելիչ զննումների և պլանային սպասարկման աշխատանքների իրականացում,
- Նոր սանտեխնիկական հանգույցների տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացում,
- Սանտեխնիկական համակարգերի անխափան, անվտանգ և արդյունավետ շահագործման ապահովում,
- Տեխնիկական անվտանգության և շահագործման կանոնների պահպանում
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ տեխնիկական կրթություն,
- Սանտեխնիկական աշխատանքների ոլորտում աշխատանքային փորձ,
- Ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի կառուցվածքի և շահագործման սկզբունքների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և խնդիրների արագ լուծման կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 6 օրյա 09։00-18։00
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: