Sales / Support Specialist
Smart Wolves IT
Աշխատանքի նկարագրություն
Մենք արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություն ենք, որը տրամադրում է թվային լուծումներ բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում։ Մեր հարթակը նախատեսված է վարորդների, բեռնափոխադրողների և դիսպետչերների համար։
Փնտրում ենք ուշադիր և պատասխանատու Support Մասնագետի, ով միաժամանակ կզբաղվի համակարգի մշտական մոնիթորինգով։ Հարկավոր է ստուգել հարթակի անխափան աշխատանքը, օգնել օգտատերերին լուծել առաջացած խնդիրները, համագործակցել թիմի հետ ստուգելով կայքի աշխատանքը և իրազեկելով առաջացած խնդիրների մասին։
Պարտականություններ
- Կատարել վաճառքի զանգեր պոտենցիալ հաճախորդներին և ներկայացնել հարթակի առավելությունները,
- Կատարել կայքի գործառույթների, ֆունկցիաների, ինտերֆեյսների և հոսքերի շարունակական թեստավորում,
- Հայտնաբերել, փաստագրել և զեկուցել սխալները կամ տեխնիկական խնդիրները,
- Լինել կապի մեջ օգտատերերի հետ, օգնել լուծել առաջացած խնդիրները,
- Աջակցել թիմին՝ տրամադրելով ինֆորմացիա խնդիրների և օգտատերերից ստացած բողոքների մասին։
Պահանջներ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական մտածողություն,
- Վաճառքի զանգեր կատարելու հմտություններ
- Վեբ տեխնոլոգիաների բազային իմացություն (Excel/Word/Jira/Trello),
- Վարժ անգլերենի իմացություն,
- Ինքնուրույն աշխատելու և առաջադրանքները ժամանակին կատարելու ունակություն,
- Լավ հաղորդակցման հմտություններ՝ թե գրավոր, թե բանավոր:
Մենք առաջարկում ենք՝
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
- Հնարավորություն աշխատել արագ աճող և նորարարական թիմում,
- Մրցունակ վարձատրություն և աճի հեռանկար,
- Ներգրավվածություն նախագծում, որն ունի իրական ազդեցություն ոլորտի վրա։