Sales Supervisor
Stellux Partners
Նկարագրություն
Stellux-ի գործընկերը փնտրում է փորձառու և արդյունքահեն Sales Supervisor, որը պատասխանատու կլինի վաճառքի թիմի աշխատանքի կազմակերպման, վաճառքի արդյունքների և վստահված տարածքի զարգացման համար։
Դերը ներառում է ինչպես թիմի ամենօրյա աշխատանքի համակարգում և վերահսկում, այնպես էլ դաշտային աշխատանք՝ վաճառքի կետերի զարգացման, հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման և սահմանված KPI-ների ապահովման ուղղությամբ։
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել վաճառքի թիմի ամենօրյա աշխատանքը։
- Սահմանել և վերահսկել թիմի վաճառքի նպատակներն ու KPI-ները։
- Վերահսկել վաճառքի պլանների կատարման ընթացքը և ապահովել սահմանված ցուցանիշների իրականացումը։
- Զարգացնել և ընդլայնել վստահված տարածքի վաճառքի ծածկույթը։
- Ակտիվորեն ներգրավվել նոր վաճառքի կետերի և հաճախորդների ձեռքբերման գործընթացում։
- Պահպանել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ գործող հաճախորդների հետ։
- Վերահսկել վաճառքի ներկայացուցիչների կողմից պատվերների հավաքագրման և փոխանցման գործընթացը։
- Պարբերաբար այցելել վաճառքի կետեր և վերահսկել ապրանքների ներկայացվածությունը, դասավորությունը և առկայությունը։
- Վերահսկել ընկերության դարակաշարերի և POS նյութերի պատշաճ տեղադրումն ու օգտագործումը։
- Համագործակցել մերչենդայզերների և այլ ներգրավված թիմերի հետ՝ ապրանքների ճիշտ դասավորությունն ու FIFO սկզբունքի պահպանումն ապահովելու նպատակով։
- Վերահսկել վճարումների և դեբիտորական պարտքերի հավաքագրման գործընթացը։
- Ապահովել հաստատված գնացուցակի և զեղչային մատրիցայի պահպանումը։
- Վերլուծել վաճառքի արդյունքները, բացահայտել աճի հնարավորությունները և առաջարկել բարելավման քայլեր։
- Վերահսկել թիմի աշխատանքի արդյունավետությունը, տրամադրել հետադարձ կապ և աջակցել աշխատակիցների մասնագիտական զարգացմանը։
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ վաճառքի արդյունքների, KPI-ների և տարածքի զարգացման վերաբերյալ։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել դաշտային վաճառքի աշխատանք և աջակցել թիմին հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում։
Մենք ակնկալում ենք
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Sales Supervisor, Sales Team Lead, Area Sales Manager կամ նմանատիպ դերում։
- Վաճառքի թիմի կառավարման և դաշտային վաճառքի կազմակերպման փորձ։
- Վերլուծական մտածողություն և վաճառքի ցուցանիշների հետ աշխատելու կարողություն։
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Թիմը մոտիվացնելու, ուղղորդելու և արդյունավետ հաղորդակցություն կառուցելու հմտություն։
- Հաճախորդների հետ բանակցելու և երկարաժամկետ գործնական հարաբերություններ կառուցելու կարողություն։
- Excel և այլ աշխատանքային գործիքների լավ իմացություն։
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
At Stellux, we specialize in comprehensive Human Resource Management solutions designed to empower businesses and elevate their workforce performance. Our innovative, client-centric approach enables organizations to attract, develop, and retain top talent while fostering a positive and high-performing workplace culture.
With a visionary mindset, we guide companies through tailored HR strategies, ensuring sustainable growth and competitive success in today’s dynamic business environment. Whether it’s talent acquisition, employee engagement, leadership development, or corporate culture transformation, Stellux is your trusted HR partner on the journey to excellence.