Վաճառքի մասնագետ
Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ
Կազմակերպության նկարագիրը
«Էկո Ստեպ»-ը արևային ֆոտովոլտային կայանների կառուցմամբ զբաղվող ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 1-ին կարգի լիցենզավորված ընկերություն է, որը հանդիսանում է մի շարք համաշխարհային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Ընկերությունը աշխատում է ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ, ունենալով հաջողված համագործակցության փորձ բազմաթիվ ՀՀ խոշոր հարկատու ընկերությունների հետ։։ "ԷԿՈ ՍՏԵՊԸ" իր գործունեությունը սկսել է Հայաստանում 2017թ․-ից։
Մեր նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դարձնելն է բոլորին։
"ԷԿՈ ՍՏԵՊԸ" Վաճառքի թիմը ընդլայնելու նպատակով, փնտրում է B2B և B2C Վաճառքի մասնագետներ։
Աշխատանքի նկարագիրը՝
- Կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ,
- Իրականացնել ընկերության պրոդուկտների և ծառայությունների վաճառք,
- Թիրախավորել այն մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին, որոնք ունեն առաջարկվող ծառայության կարիքը,
- Պատրաստել և ներկայացնել կոմերցիոն առաջարկներ։
Պահանջներ՝
- Վաճառքի ոլորտում 1-2 տարվա փորձ,
- Բանակցային հմտություններ, Ճկուն և գրագետ խոսք,
- MS Office փաթեթի և CRM ծրագրերի բազային իմացություն,
- Սեփական մեքենայի առկայություն (ցանկալի է)։
Ընկերությունը առաջարկում է․
Մրցունակ աշխատավարձ, ինչպես նաև վաճառքից տոկոսներ և ամենամսյա բոնուսային համակարգ,
Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա (երկուշաբթիից ուրբաթ), 09:30-18:30,
Աշխատավայրը՝ Գայի պողոտա 51 (Մեգա մոլի հարակից տարածքում),
Վերապատրաստումներ և դասընթացներ ընկերության ֆինանսավորմամբ։