
Վաճառքի մենեջերներ (B2C, B2B)
GSS SOLAR Արևային Համակարգեր
Նկարագրություն
GSS-ն ընդլայնում է թիմը՝ փնտրում է ամբիցիոզ վաճառքի մենեջերներ!
Ցանկանու՞մ եք կարիերա կառուցել դինամիկ միջավայրում՝ անսահմանափակ աճի հնարավորություններով: Մենք առաջարկում ենք ոչ միայն աշխատատեղ, այլ՝ Ձեր հաջողության պլատֆորմը:
Ի՞նչ է սպասվում Ձեզանից
- Հաճախորդների հետ աշխատանք՝ սկսած բազայի ձևավորումից մինչև երկարաժամկետ համագործակցություն,
- Բիզնեսի աճի նպատակով բանակցություններ և անհատականացված առաջարկների մշակում,
- Տեխնոլոգիական լուծումների ներդրում՝ հաճախորդների խնդիրները վերածելով հնարավորությունների,
- Թիմային նախագծերում ստեղծագործական մասնակցություն։
Ձեր առավելությունները
- Փորձ՝ վաճառքի / բիզնեսի ոլորտում 2+ տարի (ցանկալի),
- Կարողություններ՝ համոզիչ խոսք, տվյալների վերլուծություն, ժամանակի օպտիմալ կառավարում,
- Լեզուներ՝ հայերեն (գերազանց), ռուսերեն/անգլերեն՝ որպես բոնուս,
- Խառը հմտություններ՝ Excel-ից մինչև բարդ բանակցություններ։
Ի՞նչ ենք առաջարկում
- Ժամանակացույց՝ 10:00–18:00, 6 օրյա (հնարավոր է ճկունություն),
- Աճ՝ կրթություն, կարիերայի արագ առաջխաղացում,
- Մթնոլորտ՝ երիտասարդ թիմ, անիջական, առողջ միջավայր։
Առաջին քայլը Ձերն է!
Ուղարկեք Ձեր CV-ն՝ նշելով "Վաճառքի մենեջեր" տողում, կամ զանգահարեք՝ ավելի մանրամասն քննարկելու համար:
GSS-ն արժեքավորում է նորարարությունը և նպաստում է աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը: Միացեք մեր թիմին ու դարձեք մեր հաջորդ հաջողության պատմությունը:
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 8 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...
Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2: