Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռիսկերի կառավարման մասնագետ

Մելլաթ Բանկ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
23.11.2025

Նկարագրություն

Մելլաթ Բանկ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ռիսկերի կառավարման մասնագետի հետևյալ նախապայմաններով:

Պարտականություններ

  • Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն,
  • Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո՝ գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում,
  • Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների կիրառում/մշակում/ներդրում,
  • Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների մշակում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ,
  • Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով եզրակացության տրամադրում,
  • Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում բանկի ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին,
  • Բանկի բիզնես-գործընթացների ռիսկերի վերլուծում և գնահատում, գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգի իրականացում,
  • Գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն իրականացում, գնահատում,
  • Գործառնական պատահարների բազայի վարում և վերլուծություն,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` այլ աշխատանքների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարում, աուդիտ,
  • Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, վերլուծական և ստեղծագործական մտածելակերպ,
  • Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ,
  • Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-բանկ 4.0. իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի շատ լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ` 09:00-17:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան, Չարենցի 19
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում