
Ռիելթոր
Կալիբրի Գրուպ
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, որը Հայաստանի ռիելթորական ասոցացիայի խորհրդի անդամ է: Վաճառել ենք շուրջ 20,000,000$ ընդհանուր ծավալով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք անշարժ գույքի մասնագետի, ով պատրաստ է նոր մարտահրավերների, ով կուղեկցի հաճախորդներին ամբողջ գործարքի ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումները և բանակցելով առավել շահավետ պայմանների շուրջ։ Այս աշխատանքը պահանջում է ճկունություն և մեծ ներգրավածություն, ուստի խորհուրդ ենք տալիս դիմել նրանց, ովքեր պատրաստ են աճել և զարգանալ անշարժ գույքի ոլորտում՝ անցնելով բարդ, բայց անչափ հետաքրքիր մասնագիտական ճանապարհ։ Ռիելթորը պետք է պատրաստ լինի աշխատելու մեծ թվով հաճախորդների հետ։ Երկրորդային շուկայում մեր ռիելթորական գործունեության առանցքում կանգնած է հենց գործակալը։ Մնացած թիմակիցները աջակցում են նրան՝ ապահովելով արդյունավետ և հաջող գործարքների իրականացում։
Հաստիքի արդյունքը ՝ Փակված գործարքը, որի ժամանակ ընկերությանը վճարվել են հնարավոր մաքսիմալ չափով ծառայությունների վճար, հաճախորդները գոհ են և խորհուրդ են տալիս ընկերությանը ընկերներին և բարեկամներին։
Պարտականություններ ՝
- Շուկայի ուսումնասիրություն, հաճախորդների ներգրավում։
- Մուտքային և ելքային զանգերի մշակում;
- Հաճախորդների կարիքների և մոտիվացիայի բացահայտում;
- Ծառայությունների ներկայացում;
- Ցուցադրությունների և այցելությունների կազմակերպում;
- Բանակցությունների վարում;
- Անշարժ գույքի գնահատում;
- Գործարքի նախապատրաստում և փակում;
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝
- Ունեք փորձ անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում;
- Սիրում եք շփվել մարդկանց հետ և հեշտությամբ կարողանում եք ստեղծել վստահելի հարաբերություններ;
- Ունեք զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ;
- Ունեք գրագետ, գեղեցիկ բանավոր և գրավոր խոսք;
- Ունակ եք արագ կողմնորոշվել և խնդիրներ լուծել;
- Պատասխանատու եք, նախաձեռնող և հակված վերջնական արդյունքին;
- Սիրում եք զարգանալ, սովորել և բաց եք նոր գիտելիքների ու մարտահրավերների առաջ;
- Ունեք համակարգչային գիտելիքներ;
- Տիրապետում եք անգլերենին և ռուսերենին։
Աշխատանքային պայմաններ ՝
- Գրաֆիկ – Ամբողջ դրույք, ճկուն գրաֆիկ;
- Վարձատրությունը– գործարքային;
- Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ՝
- Թրեյնինգներ, ուսուցման համակարգ;
- Հարմարավետ գրասենյակ կենտրոնում;
- Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր;
- Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն;
- Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։
Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։