Ռիչթրաքի վարորդ
«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ՓԲԸ
Նկարագրություն
ULS ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու ռիչթրաքի (Reach Truck) վարորդի՝ պահեստային համալիրում աշխատելու համար։
Պարտականություններ
- Ռիչթրաքի անվտանգ վարում և բեռների տեղափոխում
- Ապրանքների անվտանգ տեղափոխում, բարձր դարակաշարերին տեղադրում և դրանցից իջեցում
- Պահեստում բեռների ճիշտ դասավորվածության և կարգուկանոնի ապահովում
- Անվտանգության կանոնների խստիվ պահպանում
Պահանջներ
- Ռիչթրաք վարելու աշխատանքային փորձ (պարտադիր)
- Ռիչթրաք վարելու համապատասխան հմտությունների և անվտանգության կանոնների իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 9:00–18:00, շաբաթ օրը` 10։00-13։00։
Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ ULS ընկերության լոգիստիկ կենտրոնը ՀՀ տարածքում A դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրն է՝ անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին համապատասխան, ներքին ու արտաքին պահեստային ժամանակակից ենթակառուցվածքներով, եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով հագեցած, ինչը թույլ է տալիս պահպանել ու մշակել ցանկացած տեսակի ապրանքներ: