Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանի վերահսկիչ

Փարիզ Հյուրանոց

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-300,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
21.11.2025

Նկարագրություն

Փարիզ հյուրանոցը փնտրում է ռեստորանի վերահսկիչ։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել մատուցողների աշխատանքը,
  • Կազմել մատուցողների աշխատանքային գրաֆիկը,
  • Վերահսկել մատուցողների պարտականությունների կատարումը,
  • Այցելուի խնդրանքով վերջինիս ուղղորդել ուտեստներ, ըմպելիքներ ընտրելիս,
  • Պատվերը կարողանալ հստակ բաժանել բարմենի և խոհարարի միջև,
  • Վերահսկել ուտեստների՝ ժամանակին պատրաստ լինելու գործընթացը,
  • Կազմել պատվերի վերջնական հաշիվը,
  • Ձևավորել սրահը, սեղանները՝ տոնական օրերին, ընթացիկ միջոցառումների համար,
  • Աշխատատեղում և սպասարկման սրահում ապահովել կարգուկանոն և մաքրություն։

Պարտականություններ

  • Իրականացնել սպասքի ամենամսյա հաշվարկ,
  • Դիմավորել և հրաժեշտ տալ այցելուներին՝ սահմանված չափորոշիչներին համաձայն, հետևել ներքին կարգապահական կանոններին,
  • Իմանալ տեղական և ներմուծվող ապրանքների տեսականին, ինչպես նաև նրանց կարճ բնութագրերը,
  • Աշխատանքային պարտականություններն իրականացնել համապատասխան համազգեստով,
  • Անմիջական պարտականությունների հանդեպ ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, փորձել լինել օգտակար, ինչպես նաև դրսևորել նախաձեռնող վարքագիծ,
  • Կարգավորել հաջորդ օրվա նախաճաշի նախապատրաստական աշխատանքները:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն,
  • 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Պարտադիր հմտություններ՝ հաղորդկացման հմտություններ, սթրեսակայունություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 15։00-00։00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Ամիրյան 4/6
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
060600042

Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, on Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.

Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.

Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բար
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ
Սենյակային ծառայություն

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում