Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանի տնօրեն (իգական սեռ)

«Գենացվալե»

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
20.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Գենացվալե» ռեստորանների ցանցին անհրաժեշտ է իգական սեռի տնօրեն:

Պարտականություններ

  • Կազմակերպել մասնաճյուղի բնականոն աշխատանքը,
  • Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
  • Վերահսկել սրահի և խոհանոցի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Սեռը՝ իգական
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ռեստորանային ոլորտում
  • Ղեկավարման փորձ
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Խնդիրները լուծելու կարողություն
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք։

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Ադոնց 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում