Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանի տնօրեն

«ՊՈԼԿՈՎՆԻԿ» ԳՐՈՒՊ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
05.07.2026

Նկարագրություն

<Պոլկովնիկ> Գրուպն Աշխատանքի է հրավիրում ռեստորանի տնօրենի

Պարտականություններ

  • Ռեստորանի ընդհանուր գործունեության կազմակերպում և կառավարում
  • Աշխատակիցների աշխատանքի համակարգում, վերահսկում և գնահատում
  • Սպասարկման բարձր որակի ապահովում և վերահսկում
  • Ֆինանսական ցուցանիշների, վաճառքների և ծախսերի վերահսկում
  • Ապրանքների և նյութերի մատակարարման գործընթացի վերահսկում
  • Հյուրերի բողոքների և խնդիրների արդյունավետ լուծում
  • Աշխատանքային կարգապահության և ներքին կանոնակարգերի պահպանում
  • Ռեստորանի զարգացմանն ու վաճառքների աճին ուղղված առաջարկների ներկայացում

Պահանջներ

  • Առնվազն 1-3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ՝ ռեստորանային կամ HoReCa ոլորտում
  • Ղեկավարման և թիմի կառավարման հմտություններ
  • Ֆինանսական և գործառնական կառավարման գիտելիքներ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն (Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն )
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ։

Ընկերության մասին
address
Հասցե
Հրազդանի կիրճ 111
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
041577444

Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:

Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։

Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։

Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։

Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում