
Ռեստորանի տնօրեն
«Գենացվալե»
Պարտականություններ
- Կազմակերպել մասնաճյուղի բնականոն աշխատանքը,
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը,
- Հետևողական լինել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Պահպանել և վերահսկել մասնաճյուղի հյուրերի սպասարկման բարձր որակը,
- Խնդրահարույց իրավիճակներում կայացնել որոշումներ, տալ համապատասխան լուծումներ,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ռեստորանային ոլորտում,
- Ղեկավարման փորձ,
- Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու, խնդիրները լուծելու կարողություն,
- Պատասխանատվության զգացում և պարտաճանաչություն,
- Ճկունություն, արագ որոշումներ կայացնելու հմտություն:
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: