Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանի օպերացիոն հաշվառման մասնագետ | iiko

OMO Tea House and Restaurant

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
19.10.2026

Ռեստորանի ապրանքաշրջանառության և օպերացիոն հաշվառման մասնագետ | iiko

OMO Tea House & Restaurant–ը փնտրում է վերլուծական և համակարգային մտածողությամբ մասնագետի՝ ռեստորանի ֆինանսական և ապրանքային հաշվառման գործընթացները վարելու համար։

Փնտրում ենք ոչ միայն հաշվետարի, այլ նախաձեռնող թիմակցի, ով ցանկանում է խորությամբ հասկանալ բիզնեսի գործընթացները, թվերի հետևում տեսնել խնդիրներն ու հնարավորությունները և իր մասնակցությունն ունենալ OMO-ի զարգացման մեջ։

Հիմնական պարտականություններ

  • Ռեստորանի մենյուի և ապրանքաշրջանառության վարում iiko համակարգում՝ մուտքեր, ելքեր, տեղափոխումներ և դուրսգրումներ։
  • Մնացորդների, գույքագրումների և մատակարարների հետ փոխհաշվարկների վերահսկում։
  • Հարկային հաշիվների մուտքագրում և դուրսգրում։
  • Բանկային և Tax Service համակարգերով վճարումների ու փոխանցումների իրականացում։
  • iiko / Excel հաշվետվությունների պատրաստում և տվյալների վերլուծություն։
  • Շեղումների և արդյունավետության բարձրացման հնարավորությունների բացահայտում։

Պահանջներ

  • iiko և ՀԾ ծրագրերի իմացություն։
  • Ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական գիտելիքներ։
  • Վերլուծական մտածողություն և թվերի հետ վստահ աշխատելու կարողություն։
  • Ճշգրտություն, պատասխանատվություն և ինքնուրույն աշխատելու ունակություն։
  • Սովորելու, զարգանալու և ավելի լայն պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք

  • Հարմարավետ և ժամանակակից աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Արդյունավետ աշխատանքի դեպքում՝ դերի և պատասխանատվության աստիճանական ընդլայնում OMO-ում։
  • Կորպորատիվ զեղչեր։

📩 Դիմելու համար

Ուղարկեք ռեզյումեն կից նկարով և կարճ ուղեկցող նամակով

📍 OMO Tea House & Restaurant
Երևան, Կոմիտաս 12/1

OMO | Համ և Ջերմություն

Ընկերության մասին
address
Հասցե
Կոմիտասի 12/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 55 244411

ОМО-ն յուրարատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտ֥ստները, ֆիրմարին խմորեղենները և լավագույն թեյեր աշխարհի տարբեր երկրներից ․ Մե֥նք ոգեշնչված ենք ճապոնական Omotenashi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում