
Ռեստորանի մենեջեր (Hot Pub)
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
Hot Pub ռեստորանին անհրաժեշտ է ռեստորանի մենեջեր / իգական սեռ/, բարձր աշխատավարձով։
Պարտականություններ
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց, արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, փոխհամագործակցությունը,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ,
- Բանկետների և այլ միջոցառումների պլանավորում և անցկացում,
- Բոլոր աշխատողների միջև համապատասխան պարտականությունների բաշխում,
- Աշխատակիցների համար վերապատրաստման սեմինարների անցկացում, նոր աշխատակիցների, հարմարվելու հարմարավետ պայմանների ապահովում,
- Անվտանգության կանոնակարգերի համապատասխանության մոնիտորինգ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում ՊԱՐՏԱԴԻՐ Է,
- Ղեկավարման փորձ ՝ նվազագույնը 3 տարի,
- Ռուսերեն, անգլերեն լեզվի իմացություն,
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Անձնակազմի արդյունավետ կառավարում, որը ներառում է ոչ միայն աշխատակիցների միջև պարտականությունների բաշխումը և դրանց կատարման մշտադիտարկումը, այլև խրախուսանքի զարգացումը,
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: