Ռեստորանի մենեջեր
Բելվիկ ՍՊԸ
Նկարագրություն
«Բելվիկ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը աշխատանքի է հրավիրում փորձառու և նախաձեռնող Ռեստորանի մենեջերի, ով կմիանա թիմին՝ ապահովելու ռեստորանի արդյունավետ գործունեությունն ու բարձրակարգ սպասարկման մշակույթը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ռեստորանի ամենօրյա աշխատանքները՝ ապահովելով սպասարկման բարձր չափանիշներ։
- Ղեկավարել ռեստորանի թիմը, բաշխել աշխատանքային պարտականությունները և վերահսկել դրանց կատարումը։
- Վերահսկել հյուրերի սպասարկման որակը, արձագանքել բողոքներին և ապահովել խնդիրների արդյունավետ լուծումը։
- Համագործակցել խոհանոցի պատասխանատուների հետ՝ ծառայությունների և ճաշացանկի արդյունավետ կազմակերպման նպատակով։
- Վերահսկել սննդի և ըմպելիքների պաշարները, պատվերներն ու մատակարարների հետ աշխատանքը։
- Հետևել ծախսերին, կազմել հաշվետվություններ և նպաստել ռեստորանի ֆինանսական ցուցանիշների բարելավմանը։
- Ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի և սննդի անվտանգության պահանջների պահպանումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը հյուրանոցային կառավարման, զբոսաշրջության, բիզնեսի կամ հարակից ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռեստորանային կամ HoReCa ոլորտում՝ ղեկավար պաշտոնում։
- Ռեստորանի օպերացիոն կառավարման, սպասարկման և ծախսերի վերահսկման սկզբունքների իմացություն։
- Հաճախորդակենտրոն մոտեցում, պատասխանատվության բարձր զգացում և խնդիրներ լուծելու կարողություն։
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- HoReCa ոլորտի ստանդարտների խորը գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք հեղինակավոր հյուրանոցում
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ
- Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
Belvik Dilijan Resort & Spa Hotel-ը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ և զբոսաշրջային կենտրոններից մեկում, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հյուրանոցը շրջապատված է բնության բացառիկ գեղեցկությամբ՝ անտառներով, լեռներով և խաղաղ միջավայրով։
Մենք առաջարկում ենք բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ՝ համադրելով հարմարավետությունը, որակը և ժամանակակից մոտեցումները։ Հյուրանոցն ունի էլեգանտ համարներ, սպա կենտրոն, ռեստորան և հանգստի ու աշխատանքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները։
Belvik Dilijan Resort & Spa Hotel is located in the town of Dilijan, one of Armenia’s most scenic and popular tourist destinations, often referred to as the “Armenian Switzerland.” The hotel is surrounded by stunning natural landscapes, forests, and a peaceful mountain environment.
We offer high-quality hospitality services, combining comfort, excellence, and a modern approach to guest experience. The hotel features elegant accommodations, a spa center, a restaurant, and all the necessary facilities for both leisure and business stays.