Ռեստորանի մենեջեր
Լայվշեֆ ՍՊԸ
Նկարագրություն
Կառավարել և զարգացնել բարձրակարգ ռեստորանային ցանցի գործունեությունը՝ ապահովելով սպասարկման բարձր ստանդարտներ, ֆինանսական արդյունավետություն, հաճախորդների գոհունակություն և բրենդի կայուն զարգացում։
Պարտականություններ
- Ղեկավարել և վերահսկել ռեստորանային ցանցի բոլոր մասնաճյուղերի ամենօրյա գործունեությունը։
- Մշակել և իրականացնել ցանցի զարգացման և բիզնես ռազմավարությունը։
- Ապահովել բարձրակարգ սպասարկման, հյուրընկալության և սննդի որակի միասնական ստանդարտներ բոլոր մասնաճյուղերում։
- Ղեկավարել ռեստորանների տնօրենների և մենեջերների թիմը, ապահովել նրանց զարգացումն ու արդյունավետ աշխատանքը։
- Մասնակցել առանցքային ղեկավարների և հիմնական աշխատակիցների հավաքագրմանն ու ընտրությանը։
- Մշակել և ներդնել աշխատակիցների վերապատրաստման, զարգացման և կատարողականի գնահատման ծրագրեր։
- Վերահսկել հաճախորդների փորձառությունը և մշակել դրա բարելավման նախաձեռնություններ։
- Վերահսկել մատակարարների, գործընկերների և հիմնական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքը։
- Ապահովել սննդի անվտանգության, սանիտարական և օրենսդրական պահանջների պահպանումը։
- Վերլուծել շուկայի միտումները, մրցակիցների գործունեությունը և հաճախորդների նախասիրությունները։
- Ներկայացնել ղեկավարությանը պարբերական հաշվետվություններ՝ բիզնեսի արդյունքների, խնդիրների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի կառավարման, հյուրընկալության, ռեստորանային կառավարման կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 5-7 տարվա ղեկավար աշխատանքային փորձ ռեստորանային կամ հյուրընկալության ոլորտում։
- Ցանկալի է փորձ բարձրակարգ / premium ռեստորանների կամ ռեստորանային ցանցերի կառավարման ոլորտում։
- Կազմակերպչական, վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին ուղղված մտածելակերպ։
- Լեզուների իմացությունը ցանկալի է։
Բարի գալուստ LiveChef
Աշխարհում միակ բարձրակարգ օնլայն ռեստորանը։
Զգացեք ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան։
Պատվիրեք LiveChef-ի միջոցով և ստացեք բացառիկ հնարավորություն խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևելու ձեր ուտեստի պատրաստաման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արահ կհասնի ձեր սեղանին։
Դիտեք, թե ինչպես են լավագույն խոհարարները կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով ձեր ուտեստը կատարելության։
Ամեն մի շարժում, յուրաքանչյուր գործողություն հենց ձեր էկրանին։
Եթե Դուք ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։