Ռեստորանի մենեջեր
«Գենացվալե»
Նկարագրություն
Մեր ջերմ թիմին միանալու համար փնտրում ենք ակտիվ և նպատակասլաց մենեջերներ։
Պարտականություններ
- Կազմակերպել ռեստորանի բնականոն աշխատանքը,
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը,
- Վերահսկել սրահի և խոհանոցի աշխատանքը,
- Ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ռեստորանային ոլորտում,
- Ղեկավարման հմտություններ,
- Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու, խնդիրները լուծելու կարողություն,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Ճկունություն, արագ որոշումներ կայացնելու հմտություն:
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Անվճար սնունդ,
- Սպորտային և այլ մարզական ակտիվությունների փաթեթ,
- Մասնագիտական վերապատրաստումներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Կարիերայի աճի հնարավորություն,
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: