Ռեստորանի մենեջեր
The Republic (Wine Republic, Thaiwine Republic, Asador, Mao, Kebab.lab)
Նկարագրություն
Ռեստորանի մենեջերը պատասխանատու է ռեստորանի ամենօրյա գործունեության արդյունավետ կազմակերպման, հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովման, աշխատակազմի կառավարման և ֆինանսական արդյունքների բարելավման համար:
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել ռեստորանի առօրյա աշխատանք
- Վերահսկել սրահում սանիտարահիգիենիկ նորմերի և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը։
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը
- Օպերատիվ արձագանքել և լուծել հաճախորդների հարցերը, առաջարկներն ու բողոքները։
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
- Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ։
- Գերազանց հաղորդակցման և բանակցելու կարողություններ։
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ։
- Սթրեսային իրավիճակներում արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն։
- Ժամանակի կառավարման և բազմախնդրային աշխատանք կատարելու կարողություն։
- MS Office ծրագրերի իմացություն, POS համակարգերի հետ աշխատելու փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Առաջնորդական կարողություններ։
- Կազմակերպվածություն և կարգապահություն։
- Նախաձեռնողականություն։
- Ազնվություն և պրոֆեսիոնալիզմ։
- Ճկունություն և փոփոխություններին արագ հարմարվելու կարողություն։
The Republic-ը ռեստորանային ցանց է, որը միավորում է մի շարք յուրահատուկ ռեստորանային նախագծեր։ Ցանցին են պատկանում Asador, Wine Republic, Thaiwine Republic, MAO և Kebab.lab ռեստորանները, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր խոհանոցով, մթնոլորտով և հյուրասիրության յուրահատուկ ոճով։