Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանի Մենեջեր

Ստելլար Գրուպ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
29.08.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն


Miss ռեստորանը, որը գտնվում է ք․Երևան, Հյուսիսային Պողոտա 10/1 հասցեում, հրավիրում է աշխատանքի Ռեստորնաի մենեջերի, ով պետք է պատասխանատվություն կրի Կազմակերպության առօրյա աշխատանքների բնականոն կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Պլանավորել և կազմակերպել ռեստորանի առօրյա բնականոն աշխատանքը,
  • Հետևել անձնակազմի աշխատանքների իրականացմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
  • Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
  • Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
  • Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Տարիք՝ 30-40,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություն, մտքի ճկունություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Աշխատանքային շաբաթ՝ 5-օրյա։

Աշխատանքային ժամեր՝ 13։00-23։00

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հյուսիսային պողոտա, 10/1
address
Աշխատակիցների քանակ
16-50

Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՌԴ Կրասնոդարի և հարակից քաղաքներում, ԱՊՀ երկրներում և ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում