
Ռեստորանի հյուրընկալ-մենեջեր
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
«GOLDEN view» նորաբաց ռեստորանային համալիրը աշխատանքի է հրավիրում հյուրընկալ - մենեջերների։
Պարտականություններ
- Դիմավորել հյուրերին,
- Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը,
- Ընդունել հեռախոսով կատարվող զանգերի ամրագրումները,
- Պատասխանատու լինել ռեստորանի հաճախման համար սահմանված որոշակի կանոններին,
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց, արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, փոխհամագործակցությունը,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ,
- Բանկետների և այլ միջոցառումների պլանավորում
- Բոլոր աշխատողների միջև համապատասխան պարտականությունների բաշխում,
- Աշխատակիցների համար վերապատրաստման սեմինարների անցկացում, նոր աշխատակիցների, հարմարվելու հարմարավետ պայմանների ապահովում,
- Անվտանգության կանոնակարգերի համապատասխանության մոնիտորինգ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում պարտադիր է,
- Ղեկավարման փորձ՝ նվազագույնը 1 տարի,
- Ռուսերեն, անգլերեն լեզվի իմացություն,
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Անձնակազմի արդյունավետ կառավարում, որը ներառում է ոչ միայն աշխատակիցների միջև պարտականությունների բաշխումը և դրանց կատարման մշտադիտարկումը, այլև խրախուսանքի զարգացումը,
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։
Հավելյալ նշումներ
Առանց լուսանկարի CV-ները չեն դիտարկվելու։
Ռեստորանի մենեջերի փորձ չունեցողները CV չուղարկեն։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: