Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանային համալիրի կառավարիչ

X-Group

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
16.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Բարձրակարգ ռեստորանային համալիրում պահանջվում է համապատասխան աշխատանքային փորձով ռեստորանային համալիրի կառավարիչ:

Պարտականություններ

  • Ռեստորանային աշխատանքների կազմակերպում և կոորդինացում
  • Աշխատակազմի վերահսկում և ղեկավարում
  • Սպասարկման որակի բարձրացմանը ուղղված աշխատանքների
    կազմակերպում
  • Առօրյա աշխատանքային գործընթացի պլանավորում և կազմակերպում
  • Ռեստորանի բնականոն աշխատանքի և հաճախորդներին պրոֆեսիոնալ
    սպասարկման ապահովում
  • Սննդի որակի, քանակի և տեսքի վերահսկում
  • Կարողանալ կազմել ճաշացանկը և սահմանել կերակրատեսակների գները,
    վարել գրառումներ ու հաշիվներ
  • Բանկետների, ֆուրշետների և այլ նմանատիպ միջոցառումների
    կազմակերպում և վերահսկում
  • Սննդամթերքի շուկայի գների մշտապես ուսումնասիրում, ճիշտ գնային
    քաղաքականության վարում
  • Առօրյա պատվերների տրամադրում և վերահսկում
  • Սանիտարական նորմերի ապահովում
  • Հյուրերի համար բարձրակարգ սննդի և ժամանցի ապահովում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում պարտադիր է
  • Բարձրագույն կրթություն
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային գրագիտություն
  • Աշխատանքային թիմ ղեկավարելու փորձ և կարողություն
  • Նպատակասլացություն և կազմակերպչական ունակություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին` կցելով լուսանկար:

Աշխատավարձ՝ մրցունակ։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
Հեռ.
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում