Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարձույթի գործակալ

Enterprise Rent-A-Car Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
01.09.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Enterprise Rent-A-Car –ը փնտրում է նոր թեկնածուների համալրելու մեր երիտասարդ և ակտիվ թիմը։ Եթե համապատասխանում ես ներքոնշյալ պահանջներին, ապա քեզ սպասվում է աշխատանք հաճելի և արագ զարգացող միջավայրում, որտեղ կարող ես անկաշկանդ ինքնադրսևորվել, գրանցել մասնագիտական աճ և պարզապես վայելել քո յուրաքանչյուր աշխատանքային օրը թիմում։

Պարտականություններ

  • Նախապատրաստել մեքենաները վարձույթի համար
  • Կազմել և կնքել վարձույթի պայմանագրեր
  • Կազմակերպել հաճախորդների սպասարկումը Երևանի կենտրոնական գրասենյակից և Զվարթնոց միջազգային օդանավակայանից հերթափոխով (գիշերային և ցերեկային)
  • Կատարել այլ գործառույթներ ըստ պահանջի

Պահանջներ

  • Ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում
  • Վավեր վարորդական վկայական և առնվազն 2 տարվա վարորդական փորձ
  • Ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու ունակություն
  • Ավտոմեքենաների տեխնիկական գիտելիքները ցանկալի են
  • Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
  • Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կամ հաճախորդների սպասարկման բնագավառում ցանկալի է

Անհրաժեշտ որակավորումներ

  • Արդյունքի ապահովման նպատակասլացություն
  • Հաճախորդների սպասարկման հմտություններ
  • Խնդիրների հարթման հմտություններ
  • Թիմային աշխատանքի հակվածություն և հմտություններ
  • Հաղորդակցման գերազանց ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Որոշում կայացնելու ընդունակություն

Հավելյալ նշումներ

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։ Խնդրում ենք, որպեսզի դիմեն միայն այն թեկնածուները, որոնք կարողանում են ազատ հաղորդակցվել անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Ընկերության մասին
address
Հասցե
5/1 Northern Avenue (next to Ibis Hotel)
Phone
Հեռ.
37460376060
Enterprise Rent-A-Car is the largest car rental company in the world as measured by revenue, fleet and employees. It has offices worldwide in 85 countries and territories. At Enterprise, we are committed to providing excellent car rental experience for our customers. If you are a customer-oriented and hard-working person, join our professional team and become part of the fantastic customer experience.
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում