Ռեգիոնալ տեխնիկ
Ucom
Նկարագրություն
Ucom ընկերությունը փնտրում է մասնագետների, որոնք իրականացնում են օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում Վեդի քաղաքում։
Պարտականություններ
- Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ
- Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում
- Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Փորձը օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում ցանկալի է
- Ֆիզիկական պատրաստվածություն
- Բարձրության վրա աշխատելու ունակություն
- Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։