Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Վերջնաժամկետ`
18.09.2026

Նկարագրություն

Փնտրում ենք Reels Maker-ի՝ «Յազարյան Հոլդինգ»–ի թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ստեղծել հետաքրքիր և դինամիկ կարճ տեսանյութեր սոցիալական հարթակների համար՝ Reels, Stories և այլ ձևաչափերով։
  • Մշակել տեսանյութերի գաղափարներ և առաջարկել ստեղծագործ լուծումներ՝ բրենդի ոճին և նպատակներին համապատասխան։
  • Իրականացնել տեսանյութերի նկարահանում և մոնտաժ։
  • Աշխատել տեսանյութերի կառուցվածքի, կադրերի հերթականության, երաժշտության, ձայնի, տեքստային և տեսողական տարրերի հետ։
  • Հարմարեցնել տեսանյութերը տարբեր սոցիալական հարթակների պահանջներին և ձևաչափերին։
  • Հետևել սոցիալական մեդիայի արդի միտումներին և կիրառել համապատասխան նոր ձևաչափեր ու մոտեցումներ։
  • Համագործակցել մարքեթինգի, SMM և դիզայնի թիմերի հետ՝ նախատեսված կոնտենտի իրականացման համար։

Պահանջներ

  • Reels-ի և կարճ տեսանյութերի ստեղծման գործնական փորձ։
  • Ցանկալի է՝ 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Տեսանյութերի նկարահանման և մոնտաժի գործիքների լավ տիրապետում։
  • Adobe Premiere Pro, After Effects, CapCut կամ համարժեք ծրագրերից առնվազն մեկի լավ իմացություն։
  • Instagram Reels և սոցիալական մեդիայի կարճ տեսանյութերի ձևաչափերի ու միտումների լավ իմացություն։
  • Կադրի, կոմպոզիցիայի, ռիթմի և տեսողական պատմություն կառուցելու լավ զգացողություն։
  • Ստեղծագործ և նախաձեռնող մտածելակերպ։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
  • Կատարված աշխատանքների պորտֆոլիոյի առկայություն։

Հավելյալ նշումներ

«Յազարյան Հոլդինգ»–ն առաջարկում է

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ։
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օր՝ 10։00–19։00։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում