Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Ջրվեժ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
23.08.2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությունը հրավիրում է աշխատանքի Reel Maker-ի։

Եթե սիրում ես ստեղծել թրենդային, ստեղծագործ և ուշադրություն գրավող ռիլեր, ապա սպասում ենք քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Ստեղծել և մոնտաժել ստեղծագործ ու դինամիկ ռիլեր Instagram-ի, TikTok-ի և Facebook-ի համար։
  • Մշակել նոր կոնտենտային գաղափարներ և հետևել սոցիալական մեդիայի թրենդներին։
  • Համագործակցել թիմի հետ՝ բարձրորակ վիզուալ կոնտենտ ստեղծելու համար։
  • Ապահովել աշխատանքի բարձր որակն ու պահպանել սահմանված ժամկետները։

Պահանջներ

  • CapCut, Premiere Pro կամ նմանատիպ մոնտաժային ծրագրերի լավ իմացություն։
  • Ստեղծագործ մտածողություն և լավ վիզուալ ճաշակ։
  • Պորտֆոլիոյի առկայություն (պարտադիր)։
  • Պատասխանատվություն և նախաձեռնողականություն։
  • SMM-ի կամ Content Creation-ի ոլորտում աշխատանքային փորձ։
  • Motion Graphics-ի հիմունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Եթե կարծում ես, որ հենց դու ես մեր նոր Reel Maker-ը, ուղարկիր քո CV-ն և պորտֆոլիոն մեզ։

  • Աշխատանքային օրերն ու ժամերը ճկուն են։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայանալ գրասենյակ, իսկ մնացած աշխատանքը կարող է իրականացվել հեռավար (օնլայն)։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 331 00855

«Փինք Բերրիի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրիի» պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրին» սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

Տեսնել ավելին
Առավելություններ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում