Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Recruiter

Hestia Home

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Ցերեկային հերթափոխ, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
08.10.2026

Մեր թիմին միանում է Recruitment Specialist-ը 🇦🇲

Ավելի քան հինգ տարի Hestia Homes-ը օգնում է իր հաճախորդներին ձեռք բերել և ներդրումներ կատարել ԱՄԷ-ի անշարժ գույքում։ Մենք կենտրոնանում ենք ոչ թե քանակի, այլ որակի վրա՝ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ։

Այսօր մենք ընդլայնում ենք մեր գործունեությունը և բացում ենք Հայաստանի գրասենյակը։ Այս փուլում փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող և հաղորդակցվող Recruitment Specialist, ով կօգնի մեզ Հայաստանում ձևավորել անշարժ գույքի բրոքերների թիմը։

Սա հնարավորություն է միանալու միջազգային ընկերությանը հենց Հայաստանի շուկա մուտք գործելու սկզբնական փուլում և մասնակցելու թիմի ու բիզնեսի կառուցմանը զրոյից։

Hestia Homes-ը ներառված է ԱՄԷ-ի առաջատար դեվելոփերների, այդ թվում՝ Emaar, Ellington, Sobha, LEOS և այլ ընկերությունների Top 10 գործընկերների շարքում։ Մեր տարեկան վաճառքների միջին ծավալը գերազանցում է $100 միլիոնը։

Ձեր հիմնական պարտականությունները

  • Ամբողջական recruitment գործընթացի վարում՝ անշարժ գույքի բրոքերների ներգրավումից մինչև onboarding
  • Head of Sales-ի հետ սերտ համագործակցություն՝ թիմի կարիքները հասկանալու և ճիշտ թեկնածուներ գտնելու նպատակով
  • Թեկնածուների ակտիվ որոնում՝ headhunting, cold calling, սոցիալական ցանցեր, job boards և այլ ստեղծագործական sourcing մեթոդներ
  • Հայաստանում բրոքերների թեկնածուների սեփական բազայի ձևավորում և զարգացում
  • Թեկնածուների հետ առաջին շփման իրականացում և ընկերության ու աշխատանքի հնարավորության ներկայացում
  • Recruitment funnel-ի կառավարում և արդյունքների հետևում
  • Թեկնածուների հետ երկարաժամկետ կապի պահպանում և անհրաժեշտության դեպքում հետադարձ կապի ապահովում

Մենք փնտրում ենք Ձեզ, եթե

  • Ունեք առնվազն 1 տարվա փորձ Recruitment / Talent Acquisition ոլորտում
  • Ունեք ակտիվ sourcing-ի և թեկնածուների headhunting-ի փորձ
  • Չեք վախենում cold calling-ից և մեծ քանակությամբ մարդկանց հետ ամենօրյա շփումից
  • Տիրապետում եք հայերենին և ռուսերենին բարձր մակարդակով
  • Ունեք գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Նախաձեռնող եք, էներգիայով լի և կարողանում եք ինքնուրույն կազմակերպել Ձեր աշխատանքը
  • Արդյունքներին միտված եք և սիրում եք աշխատել չափելի նպատակներով
  • Անշարժ գույքի, վաճառքների կամ agency recruitment-ի ոլորտում փորձը կլինի մեծ առավելություն

Ինչ ենք առաջարկում

  • Միջազգային ընկերությունում աշխատելու հնարավորություն՝ Հայաստանի շուկա մուտք գործելու սկզբնական փուլում
  • Աշխատանքային միջավայր, որտեղ Ձեր աշխատանքի արդյունքն անմիջական ազդեցություն կունենա թիմի և բիզնեսի զարգացման վրա
  • Ֆիքսված աշխատավարձ + արդյունքներին կապված բոնուսային/commission համակարգ
  • Աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ արդյունքներին և պարտականություններին համապատասխան

Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատել, արագ եք կողմնորոշվում, չեք վախենում cold calling-ից և ցանկանում եք ոչ թե պարզապես «փակել վականսիաներ», այլ զրոյից կառուցել ուժեղ թիմ, ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Пожалуйста, укажите ваши зарплатные ожидания в AMD *

Այս դաշտը պարտադիր է

Говорите ли вы по армянски и по русски? *

Այս դաշտը պարտադիր է

Готовы ли вы работать из офиса? *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում