
Հավաքագրման մասնագետ
«Գենացվալե»
Նկարագրություն
«Գենացվալե» պանդոկների ցանցը փնտրում է հավաքագրման մասնագետ, ով սիրում է սպասարկման ոլորտը և պատրաստ է ակտիվ աշխատանքի:
Պարտականություններ
- Շուկայի վերլուծության իրականացում,
- Թափուր հաստիքների մասին հայտարարությունների կազմում և տարածում,
- ԲՈՒՀ-ի և զբաղվածության կենտրոնների հետ համագործակցություն,
- Հարցազրույցների կազմակերպում և անցկացում,
- Հարցազրույցների արդյունքների վերլուծություն, որոշումների կայացում
- Exit interview-ների անցկացում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հարցազրույցների անցկացման բազային հմտություններ,
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Որոշումներ կայացնելու, խնդիրները լուծելու կարողություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00,
Աշխատավայրը՝ Կոմիտաս, Ադոնց 18,
Սնունդը ապահովում է Կազմակերպությունը:
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: