Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռազմավարական պլանավորման կենտրոնի առաջատար մասնագետ (Մշտադիտարկում և գնահատում)

Երևանի պետական համալսարան

Ոլորտ` Գիտություն
Վերջնաժամկետ` 16.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Մասնակցել ռազմավարական պլանավորման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքներին,
  • մասնակցել ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ համալսարանի ռազմավարական փաստաթղթերի մշակմանը (հաղորդակցական ռազմավարություն, ֆոնդահայթայթման ռազմավարություն, առանձին վերցված ստորաբաժանումների ռազմավարական ծրագրեր և գործողությունների պլաններ և այլն),
  • մշակել, փորձարկել և վավերացնել քանակական և որակական մշտադիտարկման գործիքներ, ինչպես նաև մշակել տվյալների հավաքագրման համապատասխան ընթացակարգեր,
  • մասնակցել ԵՊՀ ռազմավարական և թիմային պարբերական հավաքներին՝ մշակելով օրակարգեր, հանդիպման արձանագրություններ, և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
  • մշակել հաշվետվություններ, վերլուծություններ և առաջարկներ՝ աջակցելով ռազմավարական ծրագրերի և տարեկան գործողությունների պլանների կատարման հաշվետվությունների կազմմանը,
  • կատարել գրականության վերլուծություն, հարցաշարերի մշակում և արդյունքների վերլուծություն, հարցազրույցներ, ֆոկուս խմբեր` բացահայտելու համայնքի կարիքները և առաջացող խնդիրները, որոնք կարող են ազդել ռազմավարական պլանավորման և գործողությունների պլանների կատարման արդյունավետության վրա։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ (առնվազն բակալավրի կրթական աստիճան, մագիստրոսի կրթական աստիճանը ցանկալի է),
  • մշտադիտարկման և գնահատման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձառություն,
  • բարձրագույն կրթության ոլորտի իմացություն, ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքային փորձառություն,
  • հաղորդակցական և թիմային աշխատանքի գերազանց կարողություններ,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • վերլուծելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Երևանի պետական համալսարանի գործունեությանը և ներքին իրավական ակտերին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ www.ysu.am, www.documentation.ysu.am:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը էլհասցեին՝ վերնագրի (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «Ռազմավարական պլանավորման կենտրոնի առաջատար մասնագետ» (Մշտադիտարկում և գնահատում): Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում