Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Քիմիկ-տեխնոլոգ

«Յունիքիմ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Կենսաբանական, Քիմիական
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
28.06.2026

Նկարագրություն

<< Յունիքիմ >> ընկերությունը քիմիկ – անալիտիկ թափուր հաստիքի համար աշխատանքի է հրավիրում փորձառու մասնագետի

Պարտականություններ

  • Կենցաղային քիմիայի արտադրության ընթացքում իրականացնել արտադրանքի, հումքերի և օժանդակ նմուշների նմուշառում և անալիզ, համաձայն հաստատված ընթացակարգերի և տեխնիկական բնութագրերի
  • Իրականացնել պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն և անալիտիկ մեթոդների մշակում
  • Լինել հետազոտող
  • Պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները
  • Հետևել ներքին կարգապահության և սանիտարահիգիենիկ պահանջներին

Պահանջներ

  • Բարձրագույն քիմիական կրթություն։
  • Պարտադիր աշխատանքային փորձ լաբորատոր ոլորտում (անալիտիկ և կենցաղային քիմիայի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն)։
  • Քիմիական անալիզների և լաբորատոր մեթոդների խորացված իմացություն։
  • Քիմիական ռեագենտների հետ աշխատելու փորձ և լաբորատոր սարքավորումների գործարկման հմտություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում՝ մասնագիտական տերմինաբանության շրջանակում։
  • Պարտաճանաչություն, համակարգված մտածողություն և ուշադրություն մանրուքներին։

Ընկերության մասին
address
Հասցե
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Աշխատակիցների քանակ
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում