Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Քիմիկ-տեխնոլոգ

Modus Granum LLC

Քաղաք` Եղվարդ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ`
30.05.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում քիմիկ-տեխնոլոգի։

Պարտականություններ

  • Հետևել և ստուգել արտադրվող կերերի պատրաստմանը
  • Իրականացնել վիտամինային խառնուրդների կշռում

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Ուշադրություն, պատասխանատվություն, պարտաճանաչություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ օրը՝ 09։00-17։00, կիրակի օրը հանգիստ, աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (096) 59-21-12 հեռախոսահամարով։ Առավոտյան 10։00-12։00 միայն աշխատանքային օրերին։

Ընկերության մասին
address
Հասցե
Եղվարդ, Երևանյան խճուղի 14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37496592112

<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։

2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։

2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։

2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։

2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;

Տեսնել ավելին
Առավելություններ
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում